Սուրբ Սարգիսի տոնը Ստեփանավանում

Հունվարի 27 ին՝ Սբ. Սարգիս զորավարի տոնին, Ստեփանավան քաղաքում կատարվեց մեծ տոնախմբություն,  որին իրենց գործուն մասնակցությունը բերեցին տեղի զորամասի զինվորական անձնակազմը իրենց հրամանատարական կազմի ուղեկցությամբ:

Տօնական օրն սկսվեց Ստեփանավանի Սբ. Սարգիս եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագով: Այնուհետ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Սեպուհ արքեպս. Չուլջյանը  Սբ.Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերների, ինչպես նաև եկեղեցու 800 ամյակին նվիրված խաչքարի օծմամբ և մատաղի օրհնություն կատարեց: Ապա Ստեփանավանի Սբ. Սարգիս եկեղեցուց տեղի հավատացյալ ժողովուրդը հոծ թափորով շարժվեց դեպի քաղաքի կենտրոնում գտնվող մշակույթի պալատ:

Թափորը առաջնորդում էր օրվա խորհուրդ Սբ. Սարգիսը խորհրդանշող ձիավորը, որին անմիջապես հետևում եր քաղաքի փողային նվագախումբը, զորամասի զինվորական անձնակազմը` հրամանատարական կազմի, ինչպես նաև զորամասի գնդերեց Արմեն սրկ. Բայադյանի առաջնորդությամբ՝ հնթացս կատարելով ռազմահայրենասիրական երգեր: Թափորը շարունակում էր տեղի հոգևոր դասը` Գուգարաց թմի առաջնորդի, Լոռու մարզպետի, փոխմարզպետի, Ստեփանավանի և Տաշիրի քաղաքապետերի և այլ հյուրերի, տեղի բնակչության հետ միասին: Թափորը, հասնելով մշակույթի պալատ, մասնակիցը դարձավ օրվա խորհուրդին համապատասխան հատուկ միջոցառմանը: 

Նախ տեղի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քհն. Թորոսյանը ներկայացրեց բանախոսություն Ստեփանավանի Սբ. Սարգիս եկեղեցու 800 ամյա պատմության, ճարտարապետության, ինչպես նաև հովիվների և խաչքարերի վերաբերյալ: Մշակութային հանդեսը շարունակվեց Սբ. Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի վարքի բեմական ցուցադրությամբ, ապա հնչեցին ազգային երգ, պար, փողային նվագախմբի, մանկական երգչախմբի կատարումներ, մանրանկարների, կարպետների, փայտի գեղարվեստական փորագրության թեմատիկ ցուցադրություններ:

Վերջում Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Սեպուհ արքեպս. Չուլջյանը օրհնեց ժողովրդին և զինվորականներին:

 

N զորամասի գնդերեց՝
Արմեն սրկ. Բայադյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest