ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ԳՈՐԻՍՈՒՄ

Հայ ժողովրդի սիրված և սպասված տոներից մեկն անկասկած բանակի տոնն է: Այդ օրն ավագ սերունդը ուրախանում է երիտասարդ սերունդի եռանդով, իսկ երիտասարդ սերունդը ոգևորվում է ավագ սերնդի նվաճումներով:

Բանակի օրը Գորիսում անցավ արժանի ոգոևորությամբ և կարգով:

Տոնական միջոցառումները սկսվեցին զինվորականների և Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների այցելությամբ Արցախի ազատամարտի նահատակների հուշահամլիր և ծաղկադրումով հարգեցին մեր քաջերի հիշատակը:

Այնուհետև համերգային ծրագրով Գորիսի համայնքապետարանի աշխատակիցները հյուր գնացին Գորիսի զորամաս, ինչպես նաև այլ նվերներ հանձնեց զորամասին:

Նման այցերն ու նախաձեռնությունները զինվորին մեկ անգամ ևս հիշեցնում են, որ մեր ազգի և պետականության կարևորագույն օղակներից է բանակը:

 

զ/մ գնդերեց

Դավիթ սարկավագ Հայրապետյան

 

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest