Զինվորների կիրակնօրյա այցելությունները Եկեղեցի միշտ ցանկալի է և սպասված

Մեծ և խորհրդավոր ուժ ունի Քրիստոսի Սուրբ Եկեղեցին, ուժ, որն ունակ է միավորել, մաքրել, չարը վերափոխել բարու, մարդու հոգու մեջ սերմանել առաքինություն, նախանձախնդրություն, կարգապահություն: Արարատի Սբ. Հակոբ Եկեղեցում կիրակի օրերին կարելի է տեսնել զինվորների բազմություն՝ երիտասարդների, ովքեր մեծ ուրախությամբ են սպասում այդ օրվան, հակառակ այն բանին, որ շարունակական բնույթ է կրում զինվորների կիրակնօրյա այցելությունները Եկեղեցի, այն մնում է սպասված և անգամ այնքան մեծ է եկեղեցի այցելելու ցանկացողների թիվը, որ ստիպված խմբերի են բաժանվում: Բազմաթիվ են այն զինվորները, ովքեր խոստովանում են, թե կիրակնօրյա Եկեղեցի այցելությունն իրենց տալիս է հոգևոր հանգստություն, որն էլ օգնում է հեշտությամբ հաղթահարել ծառայողական առօրյայում ծագած խնդիրները, լինել ընկերասեր և հայրենասեր:

Անցնող երկու շաբաթներին Արարատի N զորամասի առօրյան հագեցած էր հոգևոր միջոցառումներով: Հունվարի 27-ին զինվորները հնարավորություն ունեցան մասնակցելու Արարատի Սբ. Հակոբ եկեղեցում՝ Սբ. Սարգիս զորավարի տոնին նվիրված նախատոնակին և միջոցառմանը:  Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումն սկսվեց աղոթքով, իսկ ավարտին գումարտակի ամբողջ կազմը մասնակցեց Սբ. Պատարագին: Եկուշաբթի օրը զորամաս բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջրօրհնյաց Սբ. Խաչը, որի խաչքավորը՝ այս տարի, ՀՀ ԶՈՒ պաշտպանության նախարար՝ Տիար Վիգեն Սարգսյանն էր և 5Բանակային Կորպուսի խաչվառը, որը կրում է Սբ. Վահան Գողթնեցու պատկերը: Սպաները և զինվորները հնարավորություն ունեցան հաղորդակցվել սրբությունների հետ, որից հետո Խաչով ու խաչվառով թափորն ուղևորվեց մարտական հենակետեր ու դիրքեր, որտեղ ավագ գնդերեց՝ արժանապատիվ Տեր Ենովք քահանա Եսայանի գլխավորությամբ կատարվեց տնօրհնեք՝ օրհնելով հացը, աղը և ջուրը, Տերունական նշանով օրհնվեցին Հայոց Հարավ Արևմտյան սահմանները և սահմանապահները:

N զորամասի գնդերեց՝
Արթուր սարկավագ Արամյան

 

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest