Զորամասում ծառայող բոլոր զինծառայողներին նվիրված Խաչքարի օծում

Սույն թվականի փետրվարի 17 հիշարժան օր էր հյուսիս-արևելյան զորամասերից մեկում: Զորամասում կատարվեց զինծառայողների կողմից պատրաստված խաչքարի օծումը:
Արարողությանը ներկա էին զորամասի ամբողջ զինվորները` իրենց գլուխ ունենալով զորամասի հրամանատար Վահե Հովսեփյանին:
Նախքան ծիսակատարությանն անցնելը զորամասի ԱՀՏԱԳՏ Նվեր Մանգասարյանը ներկաներին ներկայացրեց խաչքարի կառուցման ընթացքը և նպատակը:
Խաչքարը եռաստիճան է և խորհրդանշում է անցյալում, ներկայում և ապագայում ծառայող զինծառայողներին:
Արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ բարձրաստիճան զինվորականներ, մարզային և քաղաքային իշանության ներկայացուցիչներ, ինչպես նաև Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Օծման արարողությունը կատարեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը ներկա էր զորամասի գնդերեց Լլևոն սարկավագ Հակոբյանը, 3-րդ բ/կ-ի ավագ գնդերեց Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը, ինչպես նաև կետրոնական հոսպիտալի գնդերեց տեր Սամուելը:
Արարողության ավարտին սրբազան հայրն իր երախտագիտությունը հայտնեց խաչքարի կառուցման նախաձեռնողներին և օժանդակողներին` նշելով, որ այլևս այս մի սրբատեղի է, որտեղով անցնելիս ամեն մեկս պետք է խաչակնքվի:
Խաչքարը նվիրված է զորամասում ծառայող բոլոր զինծառայողներին:
Թող որ մեր Տեր Հիսուս Քրիստոս անսասան պահի հայոց բանակը և իր ամենախնամ Աջով հովանի լինի մեզ:

 

ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց՝
Լևոն սարկավագ Հակոբյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest