Նոր աղոթատուն դիրքերում

Մարտի 9-ին ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի օրհնությամբ Արագածոտնի թեմի Սբ. Խաչ եկեղեցու սպասավոր Տեր Սարգիս քհն. Սարգսյանի ձեռամբ օրհնվեց Քարվաճառի լեռներում զինվորների կողմից կառուցված մատուռը:

Տնօրհնյաց կարգի ավարտից հետո Արժանապատիվ Տեր Հայրը ողջունեց և աղոթագրքեր նվիրեց ներկա գտնվող զորականներին, իր օրհնության խոսքում շեշտելով աղոթքի անփոխարինելի զորության, ուժի և անհրաժեշտության մասին:

Սահմանապահների Առ Աստված տածած հավատքի առավել զորացման և նվիրման սուրբ ճանապարհին մեծ է լինելու այս նորակառույց մատուռի դերն ու նշանակությունը, որն ի պատիվ կառուցող ապարանցի զորականների` գլխավորությամբ մայոր Ահարոն Գևորգյանի, անվանակոչվեց Ապարանի եկեղեցու անունով` Սբ. Խաչ:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և Պատվական խաչը հովանի և վահան լինի սահմանապահ մեր քաջերին և համայն հայությանը. ամեն:

Նյութը պատրաստեց՝
ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց
Մանվել սարկավագ Սարգսյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest