Նորակոչիկների օրհնություն Զորաց Վանքում

նՀունիսի 25-ի առավոտյան Վայոց ձորում գտնվող Զորաց եկեղեցին իր գիրկն էր առել բազում ուխտավոր նորակոչիկների և հյուրերի:
Հնում Զորաց եկեղեցում մարտիկները պատերազմ մեկնելուց առաջ ստանում էին հոգևորականի օրհնանքն ու Սուրբ Հաղորդությունը: Մարտից առաջ զորքն օրհնելն ընդունված կարգ էր, և Հայասանում Զորաց եկեղեցին հենց այդ նպատակով էր կառուցվել:
ննԱյսօր, կարծեք թե, վերականգնվեց ավանդույթը. Վայոց ձոր մարզի գրեթե բոլոր բնակավայրերի նորակոչիկները օրհնություն ստացան Զորաց եկեղեցում: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Է. Ղազարյանը, ելույթ ունեցան նաև Վայոց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանը, զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Ա. Մակարյանը, Վայքի զորամասի զորացրվող սերժանտ Գ.Վարդանյանը և Ա.Գրիգորյանը: Վերջինս նորակոչիկներին նվիրեց իր ստեղծագործություներից մի քառատող: Միջոցառումը եզրափակեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը, ով իր խոսքում կարևորեց բանակի դերն ու նշանակությունը Հայոց կյանքում, բարեմաղթանքներ հղեց նորակոչիկներին և որպես պաշտպանության վահան և < <զեն հաղթության>> նրանց հանձնեց խաչեր և փոքրիկ Ավետարաններ: Ավարտին, նորակոչիկներն ու ներկա հավատացյալ ժողովուրդը, շարականի և աղոթքի ուղեկցությամբ, Սուրբ Խաչով և Սուրբ Ավետարանով օրհնություն ստացան սրբազան հայրերից:
ննննՆերկաները օրհնված մատաղը ճաշակելուց հետո, եկեղեցուց հեռացան բարձր տրամադրությամբ և հոգենորոգ տպավորություններով:

ՀՀ ՊՆ Զորամասի հգևոր սպասավոր
Գագիկ սարկավագ Հակոբյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest