ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԵՐՕՐՅԱ ԵՐԴՈՒՄԸ

DSCF4718.JPGas1918թ Մայիս… զարթոնքի և վերածննդի ամիս, և մի տարօրինակ զուգադիպությամբ հայ ժողովրդի ամենավճռական հաղթանակները կապվում են Մայիս ամսվա հետ:
Արևը բարձրացավ: Լույսի ոսկե ցնցուղները արար աշխարհ օծեցին. դաշտերում և այգիներում մայիսն իրենով հարբած էր: Հայոց աշխարհի լեռներն ու ձորերը ռազմի որոտներով դղրդացին: Ամեն մի բլուր, ամեն մի ժայռ ու բարձրունք թնդանոթների ահեղ պայթունով ցնցվեց ու դողաց. այդ գարունը սրտապատառ հառաչեց ու հեկեկաց: Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի գոյամարտերում անմահացած հայ քաջորդիները, հիմա քարե արծիվ են դարձել և իրենց արծվենի հայացքով հավերժորեն հսկում են Հայոց աշխարհը: Մայիսյան տասը օրերը դարձան անիրավ ու դաժան ճակատագրի դեմ ըմբոստացած հայ ցեղի գերագույն ուխտի բարձրագոչ պոռթկումը, փոթորկուն ընդվզումը:
Ազգային պատվի ու արժանապատվության, ոլորված արդարությունը վերականգնելու կամքի, չարի դեմ ըմբոստացումի վերջին պոռթկումը եղավ Արցախյան Ազատամարտը: Հայ ցեղի Հերոսական ոգու մերօրյա զարթոնքը նորից սխրանքի կոչեց հայ քաջորդիներին` անվանի ու անանուն հերոս տղերքին, որոնք իրենց անվեհեր նվիրումով եկան` մեկընդմիշտ ժխտելու այն անհեթեթ միտքը, թե մեր օրերում հերոսներ չեն ծնվում և անցել է հերոսների ժամանակը: Քսաներորդ դարավերջի հայ ոգու, ըմբոստացումի և ինքնագիտակցումի այս աստեղային ժամը դարձավ հայոց բազմադարյան պատմության, ճշմարտության, իրավունքի, պատմական արդարության վերականգնման փարոսը:
Շուշիի հնամենի պարիսպների տակ անցյալ մայիսների փառապանած խորհուրդների կողքին հառնեց մերօրյա ազատամարտի մայիսյան խորհուրդը` հաստատելու համար, որ պատմական հայրենիք կերտում են արյունով, քրտինքով ու մաքառումով:
Կրկին ՄԱՅԻՍ է…
Ես` պատանի հետնորդս իմ քաջարծիվ նախնիների, երդվում եմ`
Հայրենի՛ք, եթե մի օր անհրաժեշտ լինի, իմ կյանքի գնով կփրկեմ քո մի բուռ հողը,
Հավատացած եղիր, ես կանեմ դա, միայն թե մեր նախնիների պահած ու փայփայած հողը լինի ազատ ու անկախ, որի համար այդքան զոհ ենք տվել և էլի` կտանք, եթե անհրաժեշտ լինի:

«ԵՂՆԻԿՆԵՐ» զորամասի զինծառայող`
ավագ սերժանտ Արմեն Հովհաննիսյանը

ԽՈՍՔ ԱՄՐՈՑԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻՆ

 Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել և շնորհավորել է Արցախի դիրքապահներին

 Ձոն մայրիկիս

 Խաչքար հերոսի հիշատակին

 Մկրտություն Մռովի լանջին

 ԶԻՆՎՈՐԻՆ ՍՊԱՍԱՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest