Թող Քո Խաչը պահապան լինի մեզ Տե՛ր Հիսուս…

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն Տէր Յիսուս, յորժամ
երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս:
Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք յուսացեալքս ի քեզ,
այլ զօրութեամբ քով մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ՝
որպէս զորդիս լուսոյ եւ որդիս տուընջեան:

15248_334246456756803_6761304242622453416_n«…Խաչը գերությունից ազատագրելու համար՝ 628 թվականին, Բյուզանդիայի Հերակլ կայսեր և Հայոց նախարար՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ, բյուզանդական և հայկական զորքը ձեռնարկեց արշավանք»: Խաչափայտը՝ ի տես ժողովրդի, վեր բարձրացրաց անցավ ողջ Փոքր Ասիայի տարածքով, այդ թվում նաև հայկական Կարին քաղաքով: Ահա այսպես ներկայացրեցին սարկավագ հայրերը, իրենց զորամասերի զինվորներին  Խաչվերացի խորհուրդը: Խաչվերացի հրաշագեղ տոնին Անդրանիկ Օզանյանի և Թամանյան դիվիզիայի անվան զորամասերի զինվորներն իրենց սարկավագ հայրերի՝ Վոլոդյա սարկավագի և Սարգիս սարկավագի առաջնորդությամբ, ներկա գտնվեցին Խաչվերացի խորհուրդը մեկնաբանող քարոզներին և ապա1620970_599067270202940_1115521458351254969_n ուղևորվեցին Օշականի Սուրբ մեսրոպ Մաշտոց Եկեղեցի հաղորդ դառնալու Խաչվերացին նվիրված Սուրբ Պատարագին և իրենց խոնարհումը բերելու մեծ վարդապետի գերեզմանին: Ուխտագնացության ճանապարհը համեմվեց հոգևոր, ազգային և հայրենասիրական երգերով և հոգևոր զրույցներով:  Պատարագին զինվորներից ոմանք ստացան Սուրբ Հաղորդություն: Հավարտ Պատարագի՝ Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, իր օրհնությունն ու ոգեշնչող խոսքը ուղղեց զինվորներին, մաղթելով ապահով ծառայություն և վստահեցնելով, որ ողջ հայ ժողովուրդը և հոգևոր դասը կանգնած է մեր խաղաղության պահապան զինվորների կողքին: Հոգևոր նոր լիցքեր ստանալով, զինվորները վերադարձան իրենց զորամասեր:

ՀՀ ՊՆ  զորամասերի սպասավորներ՝
Սարգիս սարկավագ Գալամդարյան
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest