ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

_DSC1648Թարգմանչաց տոնին ընդառաջ՝ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի տասը զինծառայողներ, Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին Եկեղեցում մկրտվեցին, անդամագրվելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծ ընտանիքին՝ դառնալով հետևորդը և զավակը Հիսուս Քրիստոսի: Մինչ արարողությունը՝ հոգևոր սպասավորները անհրաժեշտորեն պատրաստել էին զինվորներին Եկեղեցու կարևորագույն և առաջին Խորհրդին՝ Մկրտությանը, բացատրելով Խորհրդի կարևորությունը, ծիսակատարությունը և անհրաժեշտությունը: Զինվորների Մկրտության արարողությունը կատարվեց ձեռամբ արժանապատիվ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանի: Մկրտվող զինծառայողների կնքահայրերը իրենց ծառայակից ընկերներն էին, ովքեր Աստծու առաջ հանձն առան ամենայն պատասխանատվությամբ զբաղվել իրենց սանիկների հոգևոր դաստիարակությամբ: Արարողությանը_DSC1478 մասնակցում էին զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանը, տեղակալներ՝ փոխգնդապետ Արտակ Խումարյանը, փոխգնդապետ Արթուր Մուսայելյանը, սպաներ, ծնողներ, Եկեղեցու հավատացյալներ: Տոնը առավել հատկանշական էր այն իմաստով, որ զինվորները իբրև իրենց հոգևոր անուն ստացան Սուրբ Թարգմանիչ վարդապետների անունները՝ Մեսրոպ, Մաշտոց, Դավիթ, Սահակ, Ներսես, Մովսես, Նարեկ, Գրիգոր, Եղիշե և Անանիա: Սուրբ Մկրտության արարողության վերջում Եկեղեցու բակում հավատացյալները կազմակերպել էին սիրո ճաշ՝ ագապե: Հրամանատարը, հոգևորականները, զինվորները, ծնողներն ու հավատացյալները, մոտեցան սեղանին բաժակ բարձրացրեցին շնորհավորելով մկրտվողներին, կնքահայրերին մաղթելով Աստվածային իմաստություն և անխոտոր ընթացք Աստված գնալու երանելի ճանապարհին: Սակայն արարողությունը չեզրափակվեց միայն զինվորների մկրտությամբ: Այդ նույն օրը երեկոյան՝ զորամասում, տոնվեց Թարգմանիչ վարդապետների տոնը: Տոնը սկսվեց Տերունական Աղոթքով: Ելույթով հանդես եկան Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արտակ Խումարյանը, Հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագ նաջարյանը և շարքային զինծառայող՝ Նորիկ Թունյանը: Ելույթներից հետո սկսվեց համերգային ծրագիրը: Տոնի առիթով զորամաս էին հրավիրվել Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաներից կազմված երգչախումբն ու նվագախումբը: Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի դպրոցի սաները իրենց կատարումներով իմաստավորեցին օրվա խորհուրդը և յուրաքանչյուր զինվորի մեջ հայ մնալու պատգամ հաղորդեցին: Միջոցառումը իր օրհնության խոսքով և աղոթքով եզրափակեց Տեր Համբարձում քահանա Դանիելյանը:

ՀՀ ՊՆ  զորամասի հոգևոր սպասավոր՝
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest