Հերոսն անմահ է. Շահեն Մեղրյան

%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a7%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b5%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%a8Որդիներ կան, որոնք ազգի  անունից են ներկայանում,
և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում:
Անդրանիկ զորավար

Հոկտեմբերի 24-ին սահմանապահ «Եղնիկներ» զորամասը հյուրընկալեց պետական այրերի, Արցախյան գոյապայքարի ազատամարտիկների ու բազմաթիվ հյուրերի: Զորամասում տեղի ունեցավ «Եղնիկներ» կամավորական ջոկատի հրամանատար, նշանավոր հայդուկապետ Շահեն Զինավորի Մեղրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Հայրենիքն իր արժանի գնահատանքն ու երախտիքն էր արտահայտում մեծն Շահենի հայրենանվեր ու անձնանվեր ծառայությանը:
Շահեն Մեղրյանի կիսանդրու բացմանը նվիրված միջոցառումը սկսվեց ԼՂՀ պետական օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ՊԲ ԱՀՏԱ բաժնի պետ գնդապետ Նորայր Մկրտչյանը: Այնուհետև նշանակալի օրվա առիթով զեկույց ներկայացրեց «Եղնիկներ» զորամասի հրամանատար գնդապետ Աշոտ Աղաջանյանը: «…Շահեն Մեղրյանն Արցախյան ազատամարտի նշանավոր դեմքերից էր, ազգային ազատագրական պայքարի նվիրյալ, ազգային բանակ ստեղծող ռազմավարներից, Շահումյանի շրջանում գործող զորքի գլխավոր հրամանատար ու հայդուկային պատերազմի նախաձեռնող մի անհատականություն: Նա բազմակողմանի զարգացած հզոր անձնավորություն էր, հեշտությամբ էր ներթափանցում մարդկանց հոգեվիճակի մեջ, աչքի ընկնում նուրբ դիվանագիտությամբ` միևնույն ժամանակ լինելով միանգամայն անկեղծ: Շահեն Մեղրյանի «Եղնիկներ» փոքրաթիվ ջոկատն իր քաջագործություններով ու հերոսություններով Արցախյան հարուստ ժառանգության մեջ ստեղծեց նոր անուն ու նոր փառք: Շահենը, հերոսաբար զոհվելով ռազմի դաշտում, հարուստ ավանդ է կերտել հայոց բազմադարյա պատմության մեջ և անմահացել` դառնալով հերոսության անփոխարինելի կերպար» — մասնավորապես իր խոսքում նշեց հրամանատարը: Զորամասի հրամանատարը վստահեցրեց նաև, որ իրենք` զինվորականները, միշտ բարձր կպահեն Շահեն Մեղրյանի, հայրենիքի անկախության և ազատության համար բոլոր նահատակվածների, հայ ժողովրդի ու ցեղի փառքն ու պատիվը:   Միջոցառումը շարունակվեց ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի շնորհավորանքի խոսքով: Գնահատանքով անդրադառնալով Շահեն Մեղրյանի անցած մարտական փառավոր ուղուն` ՊԲ հրամանատարն ուրախությամբ նշեց, որ այսօրվա հայ զինվորը հետնորդն է Շահեն Մեղրյանի և բոլոր այն հերոսների, ովքեր կերտել են հայրենիքի անկախությունը:
Ապա ներկաներին իր սրտի խոսքն ասաց Շահեն Մեղրյանի զինակից, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Պրն. Մարգարյանը, ընդգծելով Շահեն Մեղրյանի կարևոր դերակատարությունն Արցախի ազատագրական պայքարում, վստահեցրեց. «Համոզված եմ` պատմության մեջ ոսկե տառերով կգրվի այն կռիվը, որ մղեց Շահեն Մեղրյանը»:
Շնորհակալական և երախտագիտության խոսք ասաց նաև Շահեն Մեղրյանի եղբայր Պետրոս Մեղրյանը` խորհրդանշական օրը կարևոր համարելով իր ընտանիքի, մասնավորապես` զոհված եղբոր համար:
Միջոցառման ընթացքում ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Արցախյան գոյապայքարի ընթացքում անձնապես ճանաչելով քաջ հրամանատարին` Սրբազան Հայրը նրան բնորոշեց որպես Աստծո առատ շնորհներով օժտված մարդու, անսահման հայրենասեր, լավ ընկեր, ուղղախոս և ճշմարտախոս: «Մենք բոլորս, սիրելով ու հարգելով Շահենին, իր հիշատակը վառ ենք պահում, և այստեղ` իր իսկ հիմնած «Եղնիկներ» ջոկատի կենտրոնում, այսօր վեր խոյացավ նրա հուշարձանը, որն ամեն մի զինվորի լիցք ու ոգի պիտի տա` անելու այն, ինչի մասին երազել և իր կյանքի գնով պայքարել է Շահենը: Օրհնությամբ լինի հիշատակն արդարի», — խոսքը եզրափակեց Պարգև Սրբազանը:
Սրբազան Հոր օրհնության խոսքից հետո ընթերցվեց ԼՂՀ նախագահի պարգևատրման մասին հրամանագիրը: ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Շահեն Զինավորի Մեղրյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բորձրագույն կոչում` արժանացնելով «Ոսկե արծիվ» շքանշանի: ՊԲ հուշամեդալներով ու շքանշաններով պարգևատրվեցին նաև Արցախյան պատերազմի մի շարք ազատամարտիկներ: Այնուհետև գնահատանքի խոսք ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահն իր խոսքում մասնավորապես ընգծեց, որ Շահեն Մեղրյանը, լինելով հայ ժողովրդի արժանավոր զավակ, անմնացորդ նվիրվեց հայրենիքին ծառայելու սուրբ գործին և արդեն իսկ կենդանության օրոք դարձավ լեգենդ: «Շահեն Մեղրյանը կանգնած է եղել պատմական արդարության և հայրենիքի ոտնահարված իրավունքների համար մղված պայքարի ակունքներում: Անգնահատելի է նրա արժեքը Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու, թշնամուն ուժգին հարված հասցնելու գործում: %d5%b0%d5%a1%d5%b5%d5%a4%d5%b8%d6%82%d5%af%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a7%d5%b6-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%a1%d6%82%d5%b8%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6%d5%9dՇահենը միշտ եղել է առաջնագծում` սեփական օրինակով քաջալերելով մարտական ընկերներին: Նա իսկական առաջնորդի, ազնիվ ու քաջ մարդու, հայրենիքին նվիրյալ հերոսի մարմնացում է», — ավելացրեց ԼՂՀ նախագահը:
Շահեն Մեղրյանի հիշատակի հավերժացմանը նվիրված միջոցառումը նշանավորվեց նաև ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հրամանագրով, որով «Եղնիկներ» զորամասի 2-րդ հրաձգային գումարտակն անվանակոչվեց արդեն իսկ Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Շահեն Մեղրյանի անունով:
Միջոցառման ավարտից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին Շահեն ՄԵղրյանի կիսանդրու առջև:
Հայ զինվորը երբեք չի մոռանա մեծ հրամանատարի գործն ու սխրանքը, որի հերթական վկան հանդիսացավ զորամասի կենտրոնում կանգնեցված կիսանդրին: Այն զինվորական ծառայության ընթացքում քանդակել է հենց նույն «Եղնիկներ» զորամասի շնորհալի զինծառայողներից մեկը` կրտսեր սերժանտ Հարություն Համբարձումյանը` նախաձեռնությամբ զորամասի նախկին հոգևոր սպասավոր Վոլոդյա սրկ. Նաջարյանի ու նույն գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արարատ Քյոխյանի: Տաղանդաշատ զինվորն անշահախնդրորեն ու բարձր գիտակցությամբ ծառայությունն ավարտելուց հետո անգամ վերադարձել է զորամաս և ավարտին հասցրել հարազատ զորամասին նվիրված թվով չորրորդ աշխատանքը: Որպես գնահատանք կարևոր այս ծառայությունների` Հարություն Համբարձումյանը պարգևատրվել է պատվոգրով:
Շահեն Մեղրյանի ու նրա պես հերոսների անունն ու  հիշատակը միշտ վառ կմնան մեր սրտերում, իսկ նրանց խիզախումի ոգին կառաջնորդի հայ զինվորին նորանոր հաղթանակների: Ամենայն փառք քեզ մեծն Շահեն Զինավորի Մեղրյան:

Ժորա սրկ. Սարգսյան`
«Եղնիկներ» զորամասի հոգևոր սպասավոր

Երիցմանկաց եկեղեցուց դեպի Արտատափ ճանապարհ չկար, նույնիսկ ձիերը մեծ դժվարությամբ էին բարձրանում զառիթափ ու քարքարոտ կածանը կուսական անտառներով․ Մեղրյանի ջոկատի քաջերը․ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը ձնաբուք անտառներում։
Երիցմանկաց եկեղեցուց դեպի Արտատափ ճանապարհ չկար, նույնիսկ ձիերը մեծ դժվարությամբ էին բարձրանում զառիթափ ու քարքարոտ կածանը կուսական անտառներով․
Մեղրյանի ջոկատի քաջերը․ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը ձնաբուք անտառներում։

%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a4%d5%b8%d6%82%d5%af%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a7%d5%b6-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%a1%d6%82%d5%b8%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6%d5%9d %d5%b7%d5%a1%d5%b0%d5%a7%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6 %d5%b7%d5%a1%d5%b0%d5%a7%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b5%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%a8

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest