ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ

10628158_556175851186594_6839441488807087121_nԲազմիցս կրկնել ենք, որ զինվորներն Աստծուն մոտենալու իրենց յուրովի գիտակցությունն ունեն: Դրա վառ ապացույցը ս. թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցած Սբ. Մկրտությունն էր: Սբ. Մկրտության համար երկար սպասած զինծառայողների ժամանակն հասել էր. Այս անգամ թվով 8 հոգի զինծառայողներ մկրտվելու, Աստծու Որդիներ դառնալու և աստվածային շնորհները ստանալու գիտակցումով զորամասից եկել էին Գորիս քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Եկեղեցու բակում սրտի անհուն ուրախությամբ սպասում էին զորամասի և եկեղեցու հոգևոր սպասավորներ՝ Բարեշնորհ Ավետիս սարկավագ Ասատրյանն ու Արժանապատիվ Տ. Ահարոն քահանան Մելքումյանը:10389004_556175971186582_3717624592412913421_n
Սրբազան հայրապետների ու վարդապետների հաստատած կանոնների համաձայն կատարվեց Սբ. Մկրտության արարողությունը, իսկ ավարտին Տեր Հայրը Սրբալույս Մյուռոնով դրոշմված զինծառայողներին հորդորեց, որ այսուհետ հեռու լինեն ամեն տեսակի վնասակար սովորություններից ու անպարկեշտությունից, քարոզեց՝ ունենան անարատ վարք ու մաքուր հոգի, քայլեն Քրիստոսի ճանապարհով և օրինակ լինեն մյուսների համար:
Այնքան ոգևորիչ և ուրախանալի էր կատարվելիք արարողակարգը, որ անգամ մի խումբ զինակից ընկերներ, հակառակ եղանակային վատ պայմանների, ցանկացել էին ներկա գտնվել այս հիշարժան օրվան:
Հայ Եկեղեցու ծեսի համաձայն կնքահայրերը զորամասի հոգևոր սպասավոր Բարեշնորհ Ավետիս սարկավագի գլխավորությամբ լվացացրեցին իրենց սանիկներին և պարտավորվեցին ապագայում հոգ տանել նրանց հոգևոր դաստիարակությամբ:
Մեր սրտի փափագն ու սպասումն է, որ յուրաքանչյուրն իր հոգին Աստծու տաճար դարձնելով՝ օրավուր աղոթի՝ այն զորացնելու ու աստվածային լույսով լուսավորելու համար:
Մաղթում եմ, որ նոր մկրտված զինծառայողներն իրապես շարունակեն նույն ոգևորությամբ իրենց ծառայությունը Հայոց Բանակում: Մեր շնորհավորանքներն ենք ուղղում հատկապես նրանց ծնողներին, հայցում Տիրոջից Իր անսահման գթությունն ու ողորմությունը զինծառայողներին, որպեսզի կարող լինեն Աստծու սուրբ Աջի հովանու ներքո ավարտին հասցնեն հայրենիքի հանդեպ դրված իրենց որդիական պարտքն ու անվնաս վերադառնան իրենց հայրենի օջախները:

ՀՀՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՈԳԵՒՈՐ ՍՊԱՍԱՎՈՐ
Ավետիս սարկավագ Ասատրյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

X

Pin It on Pinterest

X
Share This