ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՒ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

10352910_337128059827093_7484547312695626092_nԱնդրանիկ Օզանյանի անունը կրող զորամասի զինվորները իրենց հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Խումարյանի գլխավորությամբ, ուղևորվեցին Երևանի «Թեթև Արդյունաբերության Քոլեջ», իրենց գիտելիքներով  մրցելու քոլեջի ուսանողների հետ:  Խաղը սկսվեց աղոթքով և հոգևոր սպասավորի օրհնության խոսքով: Ինտելեկտուալ խաղ-մրցույթը տեղի ունեցավ         քոլեջ-զորամաս բարձր փոխհամագործակցության հիմքի վրա, նպատակ ունենալով հնարավորություն տալ զինվորներին և ուսանողներին  տեսնել իրենց ամբարած գիտելիքների արդյունքը:  Խաղի սկսբին ելույթ ունեցան և իրենց գնահատանքի խոսքը բերեցին զինվորներին և ուսանողներին՝  Քոլեջի տնօրենը, փոխտնօրենը, զորամասի հրամանատարի տեղակալը, կրտսեր սերժանտ Ն. Թունյանը: Խաղ-Մրցույթի հարցերը կազմված էին տարբեր թեմաների շուրջ՝մարտական պատրաստվածությունից մինչև հոգևոր բնույթի: Խաղը բաղկացած էր երկու փուլից՝ 1-ին և եզրափակիչ: Մասնակցում էին 4 թիմ: 1-ին փուլին խաղից դուրս եկան երկու թիմերը: Եզրափակչին խաղը շարունակեցին մյուս երկու թիմերը: Հաղթանակը տարան Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինվորները: Քոլեջի ուսանողները հաղթող թիմի զինվորների համար պատրաստել էին նվերներ, հյուրասիրություն: Հոգևոր սպասավորը հաղթող թիմի զինվորներից Ն. Թունյանին լավ խաղի համար նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգություն» գիրքը, և խոստացավ գալիք օրերին միասին ուխտագնացության գնալ Խոր Վիրապ վանական համալիր, մասնկացելու Սուրբ և Անմահ պատարագին:

ՀՀ ՊՆ  զորամասի հոգևոր սպասավոր՝
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

10402819_337129166493649_2222908634658657880_n 10849803_337129736493592_2309702051619119262_n 10857829_337130113160221_6456481415010648560_n10849841_337126523160580_2591145432566505178_n10849841_337126523160580_2591145432566505178_n

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

X

Pin It on Pinterest

X
Share This