Զինվորների ուխտը Արարատի Սուրբ Հակոբ Եկեղեցի

10846436_424618734354318_7579063074387892371_nՆուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անունը կրող զորամասի զինվորները՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի օրը, /մի խումբ հավատացյալ հայորդիների օժանդակությամբ/ իրենց հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագի գլխավորությամբ, ուխտագնացություն կատարեցին Արարատի Սուրբ Հակոբ Եկեղեցի: Ուխտի ճանապարհը սկսվեց աղոթքով: Այնուհետև սարկավագ հայրը զինվորներին խոսեց օրվա խորհրդի, ուխտագնացության կարևորության, Հայրապետի կյանքի և գործունեության մասին: Ողջ ճանապարհին զինվորները սարկավագի հետ միասին հայրենասիրական երգեր երգելով հասան Եկեղեցի:  Զինվորները ջերմ ընդունելության արժանացան տեղի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի կողմից: Մինչ պատարագին մասնակցելը զինվորները այցելեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Որտեղ շփվեցին և ծանոթացան մեծ զորավարի մասունքներին, յուրատեսակ ուխտ կնքելով դառնալ ու մնալ10369884_424618691020989_8665491433790698242_n արժանի հետնորդը մեծ զորականի: Տուն-թանգարան այցից հետո զինվորները մասնակցեցին Սուրբ և Անմահ պատարագին, հաղորդվեցին Տիրոջ Մարմնին և Արյանը: Պատարագիչ հոգևորական՝ Կոմիտաս Վարդապետը, իր քարոզի մեջ առանձնահատուկ նշեց զինվորների ծառայության կարևորության մասին և նրանց մաղթեց Աստվածային առատ օրհնություն և դժվարությունների հաղթահարում: Պատարագից հետո տեղի ունեցավ մատաղի արարողություն, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև զինվորները: Մատաղը ճաշակելուց հետո զինվորները կրկին հայրենասիրական երգերի ուղեկցությամբ վերադարձան զորամաս:
Ո՜վ սքանչելագործ Հայրապետ,
Մեր գլուխները խոնարհեցնելով Սրբությանդ առջև: Աղոթում ենք և խնդրում, բոլոր զինվորների անձերի համար Սրբիդ բարեխոսությունը, որպեսզի կարողանան քո ծառաները մաքրակենցաղ վարքով ծառայել Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամէն:

ՀՀ ՊՆ  զորամասի հոգևոր սպասավոր՝
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest