Խորհուրդ մե՜ծ, Խորհուրդ լուսավո՜ր, Խորհուրդ անմեկնելի՜, Խորհուրդ սքանչելագո՜րծ

10913515_1614494062107795_540328428_nԱյսօր Հայաստնյայց Առաքելական Եկեղեցիները տոնախմբեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոները: Եկեղեցիների զանգերը ղողանջեցին ներս հրավիրելով բազմաթիվ հավատացյալ հայորդիների վկայելու մանուկ Հիսուսի Ծնունդն ու Մկրտությունը և փառաբանելու Տիրոջն ասելով. «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, եւ երկրի վերայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն` մարդկանց մէջ»: (Ղուկաս 2:14): Բոլորը շտապում էին Աստվածային օրհնությունը ստանալու և իրենց օջախներ տանելու համար: Շտապում էին և զինվորները, շտապում էին Աբովյանի Սուրբ Հովհաննես Եկեղեցի այդ օրհնությանը բաժնեկից լինելու համար: Մարդկանց անընդմեջ շարժը չէր խանգարում կենտրոնանալու և զգալու խորհուրդի ամբողջ վեհություն: Փա՜ռք Տիրոջը, որ այս անգամ ևսIMG_0055 Աստծուն ճանաչելու սերմանահատիկ դրվեց յուրաքանչյուր զինվորի սրտում: Խորհելու և մտածելու առիթ տրվեց, ճշմարիտ ընթացքով ուղղելու իրենց քայլերը և Աստծուն ընկերակից լինելու: Քրիստոս ծնվեց յուրաքանչյուրիս մեղքերի համար, ծնվեց դատապարտվելու յուրաքաչյուրիս մեղքերի համար, ծնվեց խաչն հանձն առնելու յուրաքանչյուրիս մեղքերի քավության և թողության համար,- ահա այսպես բացատրվեց հոգևոր սպասավորի կողմից զինվորներին օրվա խորհուրդը: Խորհուրդ մե՜ծ, խորհուրդ լուսավոր, խորհուրդ հավիտենական, խորհուրդ սքանչելի: Թող յուրաքանչյուր զինվորի սիրտ ծառայի Տիրոջ համար իբրև ծննդյան վայր, իբրև Բեթղեհեմյան Մսուր, իբրև բնակատեղի որտեղ Մանուկ Հիսուս կծնվի՝ օրհնությամբ և շնորհներով լցնելով քրիստոնյա յուրաքանչյուր զինվորի կյանքը. այժմ եւ յաւետ: Ամէն:

Քրիստոս Ծնաւ եւ յայտնեցաւ
Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի:
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

ՀՀ ՊՆ  զորամասի հոգևոր սպասավոր՝
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest