Արարատյան Հայրապետական թեմի ջրօրհնյաց խաչը ՀՀ հյուսիս-արևելյան սահմաններում

20150114_1123302015թ. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ջրօրհնեքի արարողության Խաչի քավորն էր ՀՀ պաշտպանության նախարար տիար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի առաջարկով և Հայոց Բանակի հոգևոր առաջնորդ՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ ու գլխավորությամբ20150114_143455, ջրօրհնյաց խաչը պետք է շրջի  Հայրենիքի սահմաններով՝ օրհնելով սահմանապահ զորամասերը, մարտական դիրքերն ու դիրքապահ զինծառայողներին, որպեսզի նրանք ևս հաղորդակից լինեն Սուրբ Ծննդյան խորհրդին:
Հունվարի 14-ին, վերոնշյալ խաչը հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ.Վրթանես եպս Աբրահամյանի գլխավորությամբ և Տ. Մովսես աբեղա Սարգսյանի ուղեկցությամբ, հասցվեց ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների մարտական հենակետեր, որտեղ նրանց միացան նաև տեղի զորամասերի հրամանատարներն ու  հոգևոր սպասավորներ՝ Սմբատ սարկավագ Խանվելյանը, Մխիթար սարկավագ Կարապետյանը և 20150114_104155Գրիգոր սարկավագ Նաջարյանը, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը:
Սրբազանը հայրը ամենուր զինվորներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և իր քարոզներում շեշտեց զինվորների՝ հայրենիքի հանդեպ  հավատի ու նվիրումի կարևորությունը, ընկերասիրությունը, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը` ի նպաստ անվտանգ և արդյունավետ ծառայության ու մարտական ոգու բարձրացման: Շնորհավորանքներից և քաջալերող խոսքերից հետո սրբազան հայրը  ջրօրհնյաց սուրբ խաչով օրհնեց Հայոց սահմանները և այդ սահմաններն ամուր կերպով պահող-պաշտպանող սպաներին ու զինվորներին՝ աղոթելով Հայաստան աշխարհի խաղաղության և անսասանության, ինչպես նաև հայոց բանակի առավել հզորացման համար:  Զինվորների ու սպաների  ոգևորությունն անսահման էր, իսկ  հոգևոր ապրումներն աննկարագրելի:

ՀՀ ՊՆ N  զորամասի հոգևոր սպասավոր
Սմբատ սարկավագ Խանվելյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest