Սուրբ Պատարագ և պարգևատրություն Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առիթով

10947194_10153166766435809_2136965905007173069_nՀայոց հաղթանակած Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչ հոգևորականն էր՝ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ գերաշնորհ Տ.  Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պատարագի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար՝ տիար Սեյրան Օհանյանը, Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար՝ տիար Մովսես Հակոբյանը,  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ՝ տիար Պերճ Սեդրակյանը, բարձրաստիճան զինվորականներ, Մայր Աթոռի բարերարներ, զորամասերի հոգևոր սպասավորներ, կուրսանտներ և զինվորներ:10407486_10153166766455809_6151982454230428106_n Պատարագիչ սրբազան հայրը իր քարոզում նշեց ասելով. «Սիրելինե՛ր, Աստված ազգերին կամք է շնորհ անում ունենալու բանակ, պետականություն և եկեղեցի, եթե ազգերն իրենց գիտակցության մեջ ունենում են սրբության գաղափար: Նման ազգերին առիթ է ընձեռվում կերտելու նվիրական արժեքներ` համաձայն Աստվածային կամքի, ինչպես որ եղավ հայոց ժամանակակից բանակի կայացման պարագայում: Նվիրյալ հայորդիների ջանքերով, որ մարտնչում էին իբրև շարքային զինվոր ու աշխարհազոր, և Եկեղեցու օրհնությամբ` բազում կորուստներով ու անպատմելի հաղթանակներով կայացավ մեր բանակը, որն ամբողջ հայ ազգի համար դարձավ մի տեսակ տապան, որ փրկեց ու պաշտպանեց հայրենիքը պատերազմի արհավիրքներից ու նենգ թշնամուց»: Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետների հանդիսապետությամբ կատարվեց նաև Հանրապետական Մաղթանք: 9814_10153166766470809_1391043314327745151_nԱղոթք բարձրացվեց  Հայաստանի Հանրապետության և Հայոց Բանակի անսասանության համար: Յաւարտ Սուրբ Պատագի կատարվեց նաև հոգեհանգստյան արարողության հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջարի զինվորների համար: Պատարագից հետո  Վեհափառ Հայրապետները՝ թափորի ուղեկցությամբ, որն ուղեկցվում էր Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի խաչով և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության դրոշով, գնացին Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահ, որտեղ էլ տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Վեհափառ Հայրապետի կողմից «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրվեցին՝ Հայոց Բանակի բարձրաստիճան զինվորականներ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը և գնդապետ Գևորգ Մելքոնյանը: Իր խոսքով հանդես եկավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարևորելով հոգևոր սպասավորների  և Հայ Եկեղեցու ներկայությունը Հայոց Բանակում: Պաշտպանության Նախարարի կողմից «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ՝ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նյութը պատրաստեց՝ ՀՀ ՊՆ զորամասի հոգևոր սպասավոր
Վոլոդյա սարկավագ Նաջարյանը

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest