Սուրբ Սարգիս զորավարի տոնը զորամասերում

10961713_434649483359031_1884785054_nՀունվար 28-29-ին Արարատյան Հայրապետական Թեմի նախաձեռնությամբ՝ Երևանի  N բանակային զորամիավորման երկու զորամասերում և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի ունեցավ Սուրբ Սարգիս զորավարին վերաբերող տոնական միջոցառումներ: Զորամաս էին այցելել «Ոսկե ձայներ» երգի թատրոն ստուդիայի տաղանդաշատ սաները, ովքեր իրենց հիանալի կատարումներով տոնական դարձրեցին զինվորների օրը: Բացման և օրհնության խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորման և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան10961719_434648716692441_208321733_n ռազմական ավիացիոն ինստիտուտի հոգևոր սպասավոր` Տեր Ենովք քահանա Եսայանը: Տեր հայրը հրավիրեց բոլորին աղոթքի, այնուհետև ողջունեց երգիչների այցը զորամաս և իր որդիական շնորհակալությունը հայտնեց ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որոնց օրհնությամբ և տնօրինությամբ կայացավ այս հիանալի միջոցառումը: Տեր հայրը կարևորեց նմանատիպ  այցելությունները և մաղթեց բոլոր ներկաներին և զինվորներին, որ Սուրբ Սարգիսի բարեխոսությունն ու օրհնությունը բոլորի հետ լինի: Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին ազգային, հայրենասիրական երգեր: Զինվորները ևս իրենց 10962171_434652110025435_1986725593_nկատարումներով զարմացրեցին ներկա հյուրերին: Համերգային ծրագրի ընթացքում երիտասարդները զինվորներին ներկայացնում էին  Սուրբ Սարգիս զորավարի կյանքի և անձնազոհության մասին դրվագներ: Իսկ համերգային ծրագրի վերջում Արարատյան Հայրապետական Թեմը զինվորների համար անակընկալներ էր պատրաստել: Տեղի ունեցավ վիկտորինա, որի ընթացքում տոնին վերաբերող հարցեր հնչեցին, և ճիշտ պատասխանող զինվորները պարգևատրվեցին: Բացի պարգևատրվողները, գրեթե բոլոր զինվորներին բաժանվեցին տոնական նվերներ: Թեմի երիտասարդները իրենց հետ բերել էին նաև տարբեր գիշերօթիկների սաների կողմից գրված բացիկներ, որոնց պետք է պատասխանեն զինվորները: Բարձր տրամադրությամբ ներկաները հրաժեշտ տվեցին զինվորներին, խոստանալով կրկին այցելել:

Երկնավոր Թագավորի Սուրբ զորապետ.
Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս`
Պսակված Տիրոջ հաղթող խաչով,
բոլոր զինվորների անձերի փրկության համար
եղիր բարեխոս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ,
Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
Ամեն:

Նյութը պատրաստեց՝ ՀՀ ՊՆ զորամասի հոգևոր սպասավոր
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest