Զինվորների մկրտություն Նուբարաշենի «Սրբոց Նահատակաց» Եկեղեցում

mkrtutyun nubarashenumԱյսօր ձեռամբ  ՀՀ ՊՆ N  զորամասի հոգևոր սպասավոր՝  Տեր Զաքարիա քահանա Անանյանի Նուբարաշենի «Սրբոց Նահատակաց» Եկեղեցում, տեղի ունեցավ 6 զինծառայողների մկրտություն: Մինչ արարողությունը՝ զորամասի հոգևոր սպասավոր` Վոլոդյա սարկավագը անհրաժեշտորեն պատրաստել էր զինվորներին Եկեղեցու կարևորագույն և առաջին խորհրդին՝ մկրտությանը, բացատրելով խորհրդի կարևորությունը, ծիսակատարությունը և անհրաժեշտությունը: mkrtutyun nubarashenum 3Մկրտվող զինծառայողների կնքահայրերը իրենց հրամանատարներն ու ծառայակից ընկերներն էին, ովքեր Աստծու առաջ հանձն առան ամենայն պատասխանատվությամբ զբաղվել իրենց սանիկների հոգևոր դաստիարակությամբ: Արարողությանը մասնակցում էին զորամասի հրամանատարի տեղակալներ: Զինվորները ստացան մկրտության նոր անուններ՝ Թադեոս, Անդրեաս, Հովհաննես, Միքայել, Մարկոս, Նարեկ: Խորհրդակատար Տեր Հայրը շնորհավորեց մկտվողներին, մաղթելով ծառայողական հաջողություններ, ձեռքբերումներ և հարգանք ու սեր մեկը մյուսի նկատմամբ:

ՀՀ ՊՆ  N զորամասի հոգևոր սպասավոր՝
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest