ԶԻՆՎՈՐ ՀԱՅՐԵՆՅԱՑ

Հզոր նկար է․․․․Դուք քնում եք գետնին,որ մենք փափուկ անկողնում կարողանանք քնել խաղաղ ու հանգիստ;Աստված Ձեր հետ տղերք ջան,մենք սիրում ենք Ձեզ․․․․․․․․․․․
Հզոր նկար է․․․․Դուք քնում եք գետնին,որ մենք փափուկ անկողնում կարողանանք քնել խաղաղ ու հանգիստ;Աստված Ձեր հետ տղերք ջան,մենք սիրում ենք Ձեզ․․․․․․․․․․․

Դու ապրում ես և դու՛ ներկա ես
Սրտիդ զարկը հնչում է տիեզերքում,
Դու կա՛ս խաղաղ ամեն այգաբացում,
Ծաղկաթերթի արծաթափայլ ցողում:

Կաս դու մանկան ջինջ հայացքում,
Ժպիտի մեջ մանկան ու սրտի զարկում,
Արև- անձրևի գունագեղ կաթիլներում,
Խաղաղ ալիքվող գետի ծփանքում:

Կապույտ երկնքի ամպե զանգերից
Ու խնկաբույր լույս գմբեթներից՝
Անհուն կարոտի արցունք է սահում
Մորդ աչքերին, դեմքի ակոսներին :

Մխացել ու կնքվել է սրտում մայրական
Ջերմ ու անուշ ձայնդ՝ վերջին հանդիպման,
Ալիքվել է սրտում միշտ հուշի մեղեդին
Լուռ հայացքում քո մոր՝ հերոսածին:

Մորմոքող սրտում ու ցավի մեջ սպասման
Հիշողության գոտին կապել է ծիածան,
Մտքի թելերի թափանցիկ պարսից
Պոկվում են հուշեր քո խենթ օրերից:

Գարուն օրերդ մտովի թերթում
Ու ամեն էջում քո սերն է տեսնում՝
Դրախտի երկրի, Հայոց սուրբ հողի
Եվ անկախացած Արցախ աշխարհի:

Հոգուդ անվեհեր կամքն ու սերը հայրենիքի
Եվ ազատությունը՝ պարգևն Աստվածային
Որին դարերով տենչացել է նախնյաց ոգին՝
Դրվել էր նվիրումիդ հավերժական նժարին:

Եվ փշրելով հոգուդ անսահմանությունը
Կաշկանդող պատնեշը` բիրտ ու վայրենի,
Քո թափած արյան կարմիր շողերը
Հպարտությամբ ցողել ես հողին հայրենի:

Երազ թռիչքներդ անտես ու թևավոր
Խառնվել է կարոտի և հույսի տեսիլներին,
Դեպի լույս ցոլացող խրոխտ քո հոգին
Ձգվել է դեպի վեր, ձուլվել հավերժին:

Ներքևում մնացել է քարե լռություն,
Վիրավոր հառաչ ու լուռ պատարագ,
Զոհասեղանն էր սուրբ հողը հարենի
Կաթիլն արցունքիդ՝ խունկը բուրվառի:

Մայրական սրտի աղոթք -մատյանում
Ու ծալքերում՝ անունն է քո հիշվում,
Քեզ հավերժ հանգիստ երկնի կապույտում,
Օրհնություն և փառք Լուսե բարձունքում…

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ Էջմիածնի Տ/Շ պատասխանատու՝
Գյուլնազ Գրիգորյան
Մայիս, 2014թ

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest