Ոտնլվայի կարգ Շիրակի կայազորում

IMG_9541Այսօրվա բանակը տարբեր է մի քանի տարի առաջ եղածից, տարբեր՝ բոլոր առումներով, այդ թվում՝ նաեւ հոգեւորի նկատմամբ իր դիրքորոշմանբ, եւ սա առնչություն ունեցող կառույցների վկայությունն է: Զորամասում հոգեւորականի առկայությունն իսկ բարերար ազդեցություն է ունենում անձնակազմի թե՛ բարոյահոգեբանական վիճակի, թե՛ մարտունակության բարձրացման եւ թե՛ անձնական ու միջանձնային հարաբերությունների կտրվածքով, քանի որ գնդերեցն իր գործունեությունը կառուցում է աստվածսիրության ու հայրենասիրության զույգ սյուների վրա հավասարապես: Գնդերեցը նախ իր օրինակով է ցույց տալիս հայի՝ քրիստոնյա լինելու, Առաքելական մեր մայր Եկեղեցուն պատկանելու եւ համապատասխան կյանքով ապրելու կարեւորությունը: Եվ արդյունքներն սպասել չեն տալիս…
Գյումրու Ս. Յոթվերք եկեղեցու այցելուների շրջանում այլեւս նորություն չէ քաղաքում տեղակայված զորամասերի զինծառայողներին Ս. Պատարագին կամ երեկոյան ժամերգությանը տեսնելը: Այս տարի Մեծի Պահոց շրջանում զինվորներին վստահվեց նաեւ Հանգստյան ժամերգության ընթացքում Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքների շարքն ընթերցելը, ինչը ներկաների խանդավառությունը հարուցեց:IMG_9544
Զորամասում քիչ չեն նաեւ պահք պահողները: Ուստի նախազատկական շրջանին զորամասի անձնակազմը ներգրավելու հաջորդ քայլը եղավ տեղում Ոտնլվայի կարգի կազմակերպումը: Զորամասի ակումբում, ողջ անձնակազմի ներկայությամբ, կայազորի հոգեւոր պատասխանատու Տ. Հակոբ քհն Գրիգորյանը, զորամասի պատասխանատու Հարություն սրկ Տերտերյանի աջակցությամբ, համապատասխան աղոթքների ընթերցանությամբ եւ հոգեպարար շարականների երգեցողությամբ նախ օրհնեց ջուրն ու յուղը, ապա լվաց շարքայինից մինչեւ մայորի աստիճան ունեցող 12 անձանց ոտքերը: Արարողության ավարտին Տեր հայրը նաեւ քարոզ խոսեց՝ բացատրելով կարգի նշանակությունը եւ քրիստոնյայի առաքինությունների մեջ խոնարհության կարեւորությունը: Ներկաները, հատկապես անմիջական մասնակիցները, տպավորված էին:
Զատկին հաջորդող շաբաթ օրը նախատեսվում է զորամասում Ս. Պատարագ մատուցել եւ Ս. Հարության ավետիսը եւս հնչեցնել ամբողջ անձնակազմի ներկայությամբ:

 

Հակոբ քհն Գրիգորյան
Ավագ գնդերեց, Շիրակի կայազորի հոգեւոր պատասխանատու

IMG_9530

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest