ՕՐՀՆԻՐ ՈՎ ՏԵՐ ԽԱՂՈՂԻ ԱՅՍ ՈՂԿՈՒՅԶՆԵՐԸ, ՆՈՐԱՀԱՍ ԱՅՍ ՊՏՈՒՂՆ ԸՆԾԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՈՎՔԵՐ ՃԱՇԱԿՈՒՄ ԵՆ ՔՈ ԿՈՂՄԻՑ ՕՐՀՆՎԱԾ ԱՅՍ ՊՏՂԻՑ

%d5%ad%d5%a1%d5%b2%d5%b8%d5%b2%d6%85%d6%80%d5%b0%d5%b6%d5%a5%d6%84%e2%80%a4Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից ամենահինը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու շարժական տոներից է, տոնվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը և հանդիպում է օգոստոսի 12-18-ը ընկած միջակայքում: Այս տարի` 2016 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց օգոստոսի 14-ին:
Հայ Եկեղեցին մշտապես խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով նրա Աստվածամայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, յուրօրինակ խոնարհությունը, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Հայ կնոջ համար Սուրբ Աստվածածինը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, այնուհետև Սուրբ%d5%ad%d5%a1%d5%b2%d5%b8%d5%b2%d6%85%d6%80%d5%b0%d5%b6%d5%a5%d6%84%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4 Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Քրիստոս խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
ՀՀ ՊՆ N ուսումնական զորամասի Հոգևոր սպասավոր Բարեշնորհ Միքայել սարկավագ Մարգարյանի նախաձեռնությամբ խաղողի օրհնություն կատարվեց նաև զորամասում զինծառայողների և սպայակազմի համար: Խաղողի օրհնության կարգը կատարեց Արժանապատիվ Տ. Զաքարիա քահանա Անանյանը: Սկզբում Տեր Հայրը ներկայացրեց օրվա խորհուրդը, որից հետո կատարվեց Խաղողի օրհնության կարգը: Ընթերցվեց Ավետարան, քարոզ, այնուհետև Տեր Հայրն ընթերցեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի խաղողի օրհնության աղոթքը՝ «Ով Տեր, Քո անվան փառքի տաճարին ընծայված այս ողկույզների պտուղն օրհնիր Քո նախնական օրհնությամբ, ինչպես օրհնեցիր ողկույզների մեջ գտնված ճիռը (ողկուզակ) և նրանց, ովքեր ճաշակում են Քո կողմից օրհնված այս պտղից, շնորհիր մեղքերի թողություն, հոգու և մարմնի առողջություն: Սրանից հավատքով ճաշակողներին արժանացրու եդեմական դրախտի անմահական պտղից ճաշակել՝ դրախտը ժառանգող ավազակի պես:
Օրհնիր, Ով Տեր, նորահաս պտուղ ընծայողներին և այս անցնող պտղի փոխարեն նրանց շնորհիր արժանանալ անմահական կյանքի վայելչությանը:
%d5%ad%d5%a1%d5%b2%d5%b8%d5%b2%d6%85%d6%80%d5%b0%d5%b6%d5%a5%d6%84Օրհնիր, Տեր, նաև այն որթատունկերը և այգիները, որոնցից քաղվեցին օրհնության համար բերված ողկույզները և ընծայվեցին Սուրբ Եկեղեցուն, դարձրու դրանք պտղաբեր և արգասաբերության մեջ՝ բազմաբեղուն, ինչպիսին բազմաբեղուն և պարարտ հողն է: Անփորձանք պահիր, Ով Տեր, արտերն ու այգեստանները, որտեղից բերված են այս պտուղները: Հեռու պահիր դրանք կարկտից, եղյամաբեր սառնամանիքից, խորշակահար հողմերից, վնասակար ճիճուներից և ամեն տեսակի վնասակար պատահարներից, որպեսզի, վայելելով Քո նյութեղեն բարիքները, որ այս աշխարհում մեզ շնորհեցիր Քո փառքի համար, միաժամանակ արժանի լինենք Քեզ հետ ուտելու և ըմպելու Հորդ Արքայության սեղանի ամենակենսալի որթի բերքից, համաձայն անսուտ խոստման, որ Քո կողմից տրվեց, ի պատիվ և ի փառս համագո Երրորդության՝ Հոր և Որդու և Ամենասուրբ Հոգու, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: Այնուհետև աղոթքի ընթերցումից հետո օրհնվեցին խաղողի ողկույզները: Խաղողօրհնեքի արարողությունն ավարտվեց «Պահպանիչ …» աղոթքով, որի ժամանակ Տեր Հայրն օրհնեց արարողությանը ներկա հրամանատարական և սպայական կազմին ու զինվորներին: Խաղողի օրհնությունից հետո ներկաները ճաշակեցին օրհնված խաղողները և Տիրոջ օրհնությունն ստանալով ուխտեցին էլ առավել նախանձախնդրությամբ, եռանդով ու նվիրումով շարունակելու իրենց զինվորական ծառյությունը:

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀՀ ՊՆ N զորամասի Հոգևոր Սպասավոր
17 օգոստոսի, 2016թ.

Մուսալեռը, Սարդարապատը, Բաշ-Ապարանը և Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, ազգային սիրո, համախմբման, իր անկախության համար մինչև վերջ միասնական, ազգովի պայքարելու պատրաստակամության և վճռականության վկաներն են %d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b9-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%b6 %d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b9-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%b6 %d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b9-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%b6 %d5%a5%d6%80%d5%a2-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%bd-%d5%b8%d6%80-%d5%a9%d5%ab%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%a4-%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d6%80-%d5%a7 %d5%a5%d6%80%d5%a2-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%bd-%d5%b8%d6%80-%d5%a9%d5%ab%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%a4-%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d6%80-%d5%a7%e2%80%a4 %d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b9-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%b6 %d5%ad%d5%a1%d5%b2%d5%b8%d5%b2%d6%85%d6%80%d5%b0%d5%b6%d5%a5%d6%84%e2%80%a4%e2%80%a4

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This