«Եկեղեցու պատե՞րն էին ջերմություն արձակում, թե՞ Աստված էր գարուն իջեցրել` օգնելու տառապյալներին»․ Շահեն Մեղրյան

Երիցմանկաց եկեղեցուց դեպի Արտատափ ճանապարհ չկար, նույնիսկ ձիերը մեծ դժվարությամբ էին բարձրանում զառիթափ ու քարքարոտ կածանը կուսական անտառներով․ Մեղրյանի ջոկատի քաջերը․ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը ձնաբուք անտառներում։
Երիցմանկաց եկեղեցուց դեպի Արտատափ ճանապարհ չկար, նույնիսկ ձիերը մեծ դժվարությամբ էին բարձրանում զառիթափ ու քարքարոտ կածանը կուսական անտառներով․
Մեղրյանի ջոկատի քաջերը․ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը ձնաբուք անտառներում։

Երբ կարոտում եմ իմ Շահումյանը, պայքարը, հորս՝ հաճախ կարդում եմ Ռուբեն Հովսեփյանի այս հրաշալի տողերը։ ԱՍՏՎԱԾ հոգիդ Լուսավորի։

ԵՐԻՑՄԱՆԿԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
Ես հիմա չեմ կարող պատմել այնպես հրաշալի, ինչպես Շահենն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ հայտնվել էր հայդուկների նահանջի ձյունոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:
Բայց ես նրա նկարագրածով պարզորոշ տեսնում եմ մարդահասակ ձյան տեսքով շրջապատված այդ եկեղեցին, որի չորսբոլորը, գավիթը մաքուր և չոր էր, սակայն, ինչպես մաքուր և չոր է լինում գետինը գարնանը, ձնհալից հետո: Եկեղեցու պատե՞րն էին ջերմություն արձակում, թե՞ Աստված էր գարուն իջեցրել` օգնելու տառապյալներին: Իսկ մասրենիների թփերից կախ-կախ ծանրացել էին ձյան բարուրից դուրս պրծած կարմիր ողկույզները: Եվ ուրիշ ոչինչ: Պատմեց ու արտասվեց Շահենը: Այդ պատկերը կարո՞ղ էր հանգիստ տալ նրան:

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նյութի հեղինակ՝
Զինավոր Մեղրյան

ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏ ՇԱՀԷՆ ԶԻՆԱՒՈՐԻ ՄԵՂՐԵԱՆ՝ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՒ «ԵՂՆԻԿՆԵՐԻ» ԱՐԾՒՒԸ

Արցախի պետականադրման 25-ամեակին, յիշենք մեր հերոս ազատամարտիկները, որոնք ազատագրեցին հայրենի հողը։ Յիշենք եւ խոնարհինք Արցախեան հերոս ու Դաշնակցական հայդուկապետ Շահէն Մեղրեանի յիշատակին առջեւ։
Մեղրյան Շահեն Զինավորի [2.1.1952, գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) – 17.4.1993, գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան)], Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ, Շահումյանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, հայդուկապետ: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1975) : 1981-88-ին` Շահումյանի պահածոների գործարանի տնօրեն, 1988-91-ին` Շահումյանի շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-92-ին` շրջգործկոմի նախագահ և կուսշրջկոմի առաջին քարտուղար: Ղարաբաղյան պատերազմի սկզբին Մեղրյանը կազմակերպել է կամավորական մարտական ջոկատներ և շրջանի ինքնապաշտպանությունը: Մեղրյանի ստեղծած ինքնապաշտօանության ջոկատը 1990-ի հունվարին Մանաշիդ գյուղում ընդհարվել է գյուղի բնակչությանը տեղահանող ադրբեջանական ուժերի հետ և հետ շպրտել հակառակորդին գյուղի սահմաններից: 1991-ին Մեղրյանի ղեկավարությամբ ազատագրվել են «Օղակ» գործողության ժամանակ զավթված Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը: Այս ռազմական գործողությունն առաջինն էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ կամավոր ազատամարտիկներն իրենց ուժերով ազատագրել են զավթված տարածքներ: 1992 հունիսի 13-ին, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչության բռնի տեղահանումից հետո, Մեղրյանը Հաթերք գյուղում կազմակերպել է պարտիզանական ջոկատ և ԼՂՀ հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի գյուղերի (Հաթերք, Ականաբերդ, Մադաղիս, Տոնաշեն, Դաստագիր), Գյուլիստանի ազատագրական մարտերին, Սարսանգի հիդրոհանգույցի ռազմական գործողությանը` պարտության մատնելով ադրբեջանական բանակի Գերանբոյի գնդին:
Շահեն Մեղրյանի անունն է կրում ՊՆ մեկ զորամաս: 1997-ից գործում է «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր» և «Ոսկե Արծիվ» շքանշաններով:
2014թ․ Հոկտեմբերի 24-ին Շահեն Զինավորի Մեղրյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բորձրագույն կոչում` արժանացնելով «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետի կոչմանը և «Եղնիկներ» զորամասի 2-րդ հրաձգային գումարտակն անվանակոչվեց արդեն իսկ Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Շահեն Մեղրյանի անունով:
Նույն զորամասի կենտրոնում կանգնեցվել է Շահեն Մեղրյանի կիսանդրին, որն իր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում քանդակել է հենց նույն «Եղնիկներ» զորամասի շնորհալի զինծառայողներից մեկը` կրտսեր սերժանտ Հարություն Համբարձումյանը` նախաձեռնությամբ զորամասի հոգևոր սպասավոր Վոլոդյա սրկ. Նաջարյանի ու նույն գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արարատ Քյոխյանի: Տաղանդաշատ զինվորն անշահախնդրորեն ու բարձր գիտակցությամբ ծառայությունն ավարտելուց հետո անգամ վերադարձել է զորամաս և ավարտին հասցրել աշխատանքը՝ պարգևատրվելով պատվոգրով:
Շահեն Մեղրյանը զոհվել է ուղղաթիռի վթարից: Թաղված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հիշատակը հավերժացնող հուշարձան:
Ստորեւ՝ Արցախ Կենտրոնի տեղեկագրումը Շահէն Մեղրեանի մասին.

Երիցմանկաց եկեղեցուց դեպի Արտատափ ճանապարհ չկար, նույնիսկ ձիերը մեծ դժվարությամբ էին բարձրանում զառիթափ ու քարքարոտ կածանը կուսական անտառներով․ Մեղրյանի ջոկատի քաջերը․ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը ձնաբուք անտառներում։
Երիցմանկաց եկեղեցուց դեպի Արտատափ ճանապարհ չկար, նույնիսկ ձիերը մեծ դժվարությամբ էին բարձրանում զառիթափ ու քարքարոտ կածանը կուսական անտառներով․
Մեղրյանի ջոկատի քաջերը․ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը ձնաբուք անտառներում։

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This