ԴՈՒ ԵՎ ԵՍ (ՍԵՐԺԱՆՏ ԿՈՐՅՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ)

Հիմա մենակ ենք, ե՛կ անկեղծանանք, %d5%af%d5%b8%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b6-%d5%b4%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%a4%d5%b5%d5%a1%d5%b6
Ե՛կ խոսենք հիմա՝ ինչպես երբևէ,
Ե՛կ մի պահ գոնե իրար հասկանանք,
Իրար հետ վիճենք, բարեկամանանք,
Եկ անանցելի սահմանը քանդենք,
Կուզե՞ս՝ միասին արի ինձ դատենք․․․
Լուռ ես, չես խոսում, նորից լռում ես,
Նորից մենակ ենք հարցերս ու ես։
Դու լուռ ես, ես՝ խուլ,
Դու՝ տանտեր, ես՝ հյուր,
Դու՝ բարձր, վերին,
Ես՝ ցածր, ստորին,
Դու՝ քաղցր այնքան,
Ես՝ անհոտ, անհամ,
Դու՝ արդարամիտ,
Ես՝ տգետ, անմիտ,
Դու՝ ջինջ մաքրություն,
Ես՝ պղտորություն,
Դու՝ ծով բարություն,%d5%af%d5%b8%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b6-%d5%b4%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%a4%d5%b5%d5%a1%d5%b6
Ես՝ լեռ չարություն,
Դու՝ իմաստություն,
Ես՝ հիմարություն,
Դու՝ գեղեցկություն,
Ես՝ տգեղ, անգույն,
Դու՝ մեծ ու հզոր,
Ես՝ չնչին, անզոր,
Դու՝ ահեղ, ուժեղ,
Ես՝ թույլ ու մժեղ,
Դու՝ ամենագետ,
Ես՝ տգետ, անգետ,
Դու՝ ամենաճար, ամենից հանճար,
Ես՝ և՛ անտաղանդ, ու նաև անճար։
Ահա թե ո՞վ ես, ու թե ո՞վ եմ ես,
Բայց ինձ ստեղծողը, գիտեմ, հենց դու ես,
Ու հիմա արի միասին խոսենք,
Իրար հետ վիճենք, իրար հակասենք,
Ու մեր վեճերից դասերն իմ քաղեմ,
Որ հոգուս խորքում մեղքերս թաղեմ,
Որ քեզ հասկանամ, քեզ փառաբանեմ,
Թե հարկավոր է՝ գուցե տառապեմ,
Միայն թե ինձ հետ մի քիչ զրուցես,
Անթիվ հարցերիս պատասխան բերես,
Ուզում եմ խոսենք, միայն դու և ես․․․
Դե, երեկոյան նորից կաղոթեմ,
Կրկին շնորհակալ կլինեմ Քե՛զ, Տե՛ր,
Աղոթքիս վերջում կխաչակնքվեմ,
Մեծ հույսով լցված նորից կսկսեմ․
Հիմա մենակ ենք,
Ե՛կ, անկեղծանանք․․․

ԴՈՒ ԵՎ ԵՍ  (ԱՂՈԹՔ)
Սերժանտ Կորյուն Մուրադյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This