Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան — 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է

Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան - 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է
Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան — 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է

<<Մայր Հայաստանին հիմա ոչ թե արվեստ է պետք, այլ բռունցք>>, — մորն ուղղված Արթուրի այս խոսքն ուրվագծում է արվեստագետ մարտիկի հոգեվիճակը հայության օրհասկանա պահին։ Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսանած երիտասարդ նկարիչ-քանդակագործը կերպարանափոխվեց և դարձավ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատարը։ Նա պաշտպանում և ազատագրում էր Երասխավանը, Շուշին, Մարտակերտը, Շահումյանը, բայց երազում էր արևմտյան Հայաստանն ազատագրելու մասին։ Արվեստագետի հուզական խառնվածքն արթուրին չլքեց նաև պատերազմում․ կռվի թեժ պահին մարտիկներին առանջնորդում էր <<Արյունոտ դրոշը>> երգելով, մանուկներին կերպարվեստի դասեր էր տալիս, շարունակում էր նկարել։
Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանի (Տուտուլ) ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում՝ կուլիկամցու ընտանիքում:
1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորում էր քանդակի բաժնում:
1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին:
Զոհվել է 1992թ. նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից: Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել: Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»:
Աճյունը ամփոփված է Եռաբլուրում`իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին («Դուշմանը կյանքս փրկեց, ինչպես չկարողացա ինքս էլ Դուշմանի կյանքը փրկել»,- անընդհատ կրկնում էր նա):
Ա. Ղարիբյանի անունով անվանակոչվել են Ստեփանավանի արվեստի թիվ 1 դպրոցը, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի արվեստի ստուդիան, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի միջնակարգ դպրոցը: Երևանում գործում է Ա. Ղարիբյանի անվան թանգարան-ցուցասրահ (Կոմիտասի պողոտա 47 հասցեում):
Լույս է տեսել նրան նվիրված «Արթուր: Արծվի թռիչք էր նա» գիրքը (1998, 2-րդ լրամշակված հրտ.՝ 2001, հեղ.՝ Գ. Ղարիբյան): «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարով նկարահանվել է «Արթուր» փաստագրական ֆիլմը (1999, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ս. Թադևոսյան):
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու) և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով (հետմահու):

Ո՞վ ես դու, մա՛րդ, թե չունես հայրենիք.
Փուչ արարած…
Ո՞վ ես դու, մա՛րդ, թե պայքար չունես.
Խեղճ արարած…
Ելի՛ր, ժամն է հրաժեշտի,
Ելի՛ր, քանի կարող ես հասցնել,
Եկել է ժամը, պիտի բաժանվենք,
Պիտի հիշենք անցածը,
Սեղմի՛ր ձեռքս, բարեկա՛մ,
Միգուցե վերջին անգամ…
Արթուր Ղարիբյան

Արթուր Ղարիբյանի մարտական հուշերը Վարդան Դուշմանի մասին

Նա հայտնվեց հանկարծակի` Վարդան, ծանոթացեք: Նա երկու տարի ծառայել է Աֆղանստանում` 84-86թթ, եղել է հատուկ նշանակության զորամասի ավագ սերժանտ, մի քանի անգամ վիրավորվել է: Հետո… Հետո` Ղարաբաղը:
1988-ին առաջին անգամ` դեռ որսորդական զենքը ձեռքին հայտնվեց այնտեղ, պայքարեց, կռվեց, կազմակերպեց և որոշեց, որ Շուշին պիտի ազատագրի: Այն ժամանակ դա երազանք էր: 1990-ին ընդունվեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության շարքերը: Նա գտնում էր, որ կուսակցության դրոշի ներքո ավելի շատ օգուտ կարող է տալ հայրենիքին: Վարդանը փայլուն կատարեց մի շարք կարևոր առաջադրանքներ՝ Մոսկվայում, Ռուսաստանի այլ մասերում, Հայաստանում: Հետո սկսվեց հաղթարշավը:
1990-ի գարնանը նա ձեռնամուխ եղավ մի գործի, որն այն ժամանակ համարվում էր ֆանտաստիկ` հարձակում Խոջալու ավանի վրա, որի շնորհիվ դարձավ լեգենդի սկիզբ: Հարված Խոջալուին 1-ին խմբի կողմից, և հաջորդ օրը առաջին հրթիռակոծումը Վարդանանց կողմից, որը հետո դարձավ մեծ աղմուկի, զարմանքի պատճառ: Խոջալուին հասցրեց լուրջ վնաս և դարձավ Ղարաբաղի մարտական ոգու սկիզբը: Որքան ջանքեր ներդրեց Վարդանը զինվորներ պատրաստելու գործում, մարզեց նրանց, պատրաստեց և հանձնեց հայրենիքին: Խոջալուից հետո սկսվեց Լեսնոյ գյուղի հրթիռակոծումը, որը պլանավորողներից մեկը եղել է Վարդան-Դուշմանը: Նա, ռազմագետ լինելով, մեծ նպաստ բերեց Լեսնոյի ազատագրման սուրբ գործին: Խոջալուից հետո պետք է ազատագրել Շուշին, որի համար ստեղծվեցին ռեալ պայմաններ:
Մոտենում էր Վարդանի երազանքի իրականացումը: Եվ սկսվեց: Վարդանը դաշնակցական գումարտակի փոխհրամանատարն էր: Ազատագրումից մի քանի օր առաջ իր մոտոցիկլետով վթարի ենթարկվեց և վնասեց ոտքը: Ոչ մեկը Վարդանին այդպիսի հուսահատության մեջ չէր տեսել: Սակայն սկսեց մարզել ոտքը և մեկ օր առաջ գցեց ձեռնափայտը: Եվ նա իր ջոկատի հետ մտավ  Շուշի: Շատ քչերը կհիշեն Վարդանին այդպիսի ցնծության մեջ: Նա չէր կարողանում վերագտնել իրեն: Քաղցր ժպիտը դեմքին` մեկ այս տունն էր դիտում, մեկ` այն, համբուրում վանքի խաչապատ քարերը:
Սկսվեց առաջխաղացումը դեպի  Բերդաձոր  և  Լաչին: Զառիսլու գյուղի մոտ տեղի ունեցավ ծավալուն և դաժան կռիվ: Դուշմանի դասակը դիրքեր էր գրավել  գյուղի մոտ, որպեսզի փակեն  Շուշի տանող ճանապարհը: Եվ Վարդանին ենք պարտական, որ թշնամին Շուշին ետ չվերցրեց: Գիշերը նստած զորանոցում մտածում էր ճանապարհի անպաշտպանվածության մասին: Այո՛, թշնամուն կանգնեցնելու ոչինչ չկար՝ ո՛չ տանկ, ո՛չ հրետանի: Վարդանը, շտաբի հետ կապվելով, խնդրեց տեխնիկա և հակատանկային ականներ: Պատասխան ստացավ, որ տեխնիկա շուտով կգա, իսկ ականներ չկան: Եվ երբ խոստացած ժամկետում տեխնիկան չերևաց, նա խիստ մտահոգ սկսեց փնթփնթալ՝ թե ես այսինչ տեղը թշնամու թողած ականներ եմ տեսել, կգնամ, կբերեմ ու կականապատեմ ճանապարհը: Սկսեց գիշերը ի կատար ածել իր մտածածը: Իսկ առավոտյան սկսվեց թշնամու գրոհը: Տանկերը և զրահամեքենաները երկար շարասյուն կազմած հետևակի 6 հրետանու օժանդակությամբ շարժվում էին առաջ:
Եվ երբ առաջին տանկը պայթեց ականների վրա, փակվեց ճանապարհը և սկսվեց եռօրյա դաժան մարտերը: Թշնամին ոչ միայն կանգնեցվեց, այլև գլխովին ջախջախվեց, թողնելով ճանապարհներին 2 տանկ, 2 հետևակի մարտական մեքենա և բազմաթիվ զրահամեքենա: Զոհվեց մոտ 200 զինվոր: Այդ ժամանակ դա համարվում էր ամենահանդուգն գրոհներից մեկը: Եվ փաստորեն Զառիսլու գյուղի հաղթական մարտերը հանդիսացան Լաչինի բանալին:
Հետո պատերազմը սկսեց թեժանալ` Գետաշեն, Մարտունաշեն, Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ: Բուզլուխի և Էրքեջի դաժան մարտերին Վարդան-Դուշմանը և իր ընկերները նորից հայտնվեցին ամենաթեժ կենտրոնում: Կատաղի մարտերում նրանց հաջողվեց շարքից հանել  ՄԻԳ-24 ուղղաթիռը: Եղան զոհեր մեր տղաներից, իսկ Վարդանը վիրավորվեց: Այդ  ժամանակ Արցախի ու Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան էր: Վարդանի հոգին նորից  անհանգիստ` նորանոր գործողությունների էր պատրաստում: Եվ նորից Հադրութ, հետո Ստեփանակերտ, որտեղ սկսվել էին Կրկժանի մարտերը, որի հրամանատարներից մեկը Վարդանն էր, թշնամին կրեց մեծ կորուստներ:
1992թ. հուլիս

Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան - 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է
Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան — 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է
Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան - 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է
Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան — 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է
Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան - 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է
Այսօր ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ (Տուտուլ-Դուդուլ, 1967, Ստեփանավան — 1992, Սրխավենդ) հիշատակի օրն է

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b1%d5%a1%d5%ad-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a1%d5%ae%d5%a8-%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%af-%d5%a1%d5%be%d5%a1 %d5%a5%d5%bc%d5%a1%d5%a2%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a7%d5%bb-%d5%b5%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%ae-%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%b2%d5%a1%d6%80%d5%ab%d5%a2%d5%a5

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest