ՔՐԻՍՏՈՆԵ ՀԱՅ

Հազար յոթ հարյուր: seyran-malxasyan
Դժվար է անգամ արտաբերելը,
Ուր մնաց ապրել, ճգնել այդքան ամ՝
Ուսին կրելով խաչը Հիսուսի…

Քրիստոս Հարյավ…
Հազար յոթ հարյուր տարի հնչում է
Պետականորեն,
Խոր հավատամքով Մեսրոպ Մաշտոցի,
Մեր սուրբ Նարեկա Ողբամատյանով,
Նորեն ու նորեն…

Կարծես Արարման վայրկյանից ի վեր,
Համաշխարհային Մեծ ջրհեղեղից
Նոյի Տապանով փրկրված Աղավնին`
Արարատների ճերմակ կատարից,
Դափնու ճյուղի հետ
Եվ Խորհուրդն Աստծո,
Նրա Օրհնանքը
Սերմանեց մեր մեջ,
Որպես սրբություն,
Նախաստեղծման պահին անթեղված
Մասյաց Ձյուներում…

Օրհնվես Աստված…
Հինգ հազար տարի մարտնչել եմ ես,
Նախահոր ձեռմամբ օծվել հավատով`
Անաղարտ մնալ Արարատ Լեռան
Մշտնջենական Սուրբ ձյուների պես,
Որ Ապրեմ,
Գործեմ ու
Փոշիանամ
Արարչի Դատով…

Նրա Միածին, Իմաստուն ու Հեզ
Հիսուս Որդու պես,
Խղճի, Բարության և ամենազոր
ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ`
Դարերով թրծված Խոհի Արմատով…

Փառք Երկնավորին,
Նրա միածին Քրիստոս որդուն,
Ողջ տիեզերքը իրար հանգուցող
Սրբասուրբ Հոգուն,
Եռակի Ամեն…

17.01.2001
Սեյրան Մալխասյան
smalkhasyan@mail.ru
հեռ․ +374 94 817 822 , +374 91 300 422
Սկզբնաղբյուր՝ my.mamul.am

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This