ԲՈՒԺԻՉ ԴԱՐԸ

Հազար ինը հարյուր տասնհինգ թվական՝ 
Ազգս ողբի մեջ թաղվեց հավիտյան.
Գիշատիչ գազան, սոված ոհմակներ,
Տնավեր եղած մեծ ու մանուկներ:

Հայոց լեռներին թառել էր բազեն,
Որ պիտի կտցեր դիակներն անզեն:
Մարդակերպերի խուժանն այլացեղ
Տենչում էր ջնջել ազգս հանճարեղ.
Ջնջում էր հանդարտ, ձեռքը չէր դողում,
Մահաբեր ամպն էր երկնքում լողում:

Ինչպես փայտահատ մարդիկ անտառում՝
Թուրքի ոհմակը հայ էր կոտորում,
Ինչպես վառում են հաստափոր գիրքը,
Այրում էին մորը՝ փոքրիկն էլ գիրկը,
Ինչպես խաղողից գինի են հանում՝
Հայերի սրտից արյունն էին քամում:

Ու լռություն էր, ոչ ոք չէր լսում,
Ոչ ոք չէր տեսնում, ոչ ոք չէր խոսում:
Անապատներով, քարավան դարձած՝
Անտուն հայերի շարանն էր հոսում:

Փրկության միայն մի հույս էր մնում.
Ազգը քրիստոնյա Աստծուն էր դիմում,
Բայց դե Աստված էլ աղոթք չէր լսում.
Աստված ապշած էր ու չէր հավատում,
Որ ինքը՝ սիրո մեծ մարմնացումը,
Բարության հոգին, գթության տունը,
Հենց ինքն է ստեղծել մարդ արարածին,
Որ գազան դարձած ջնջում է ազգն իմ:

Բայց դե ջնջում են անպետք տողերը,
Իսկ հային ջնջել չէր թողնում Տերը:
Ու ապրեց ազգս աշխարհից էլ հին,
Աշխարհից խաբված, աշխարհի կողքին,
Որ նույն աշխարհի հոգսերը հոգա,
Որ իր հանճարը աշխարհներին տա:

 

«Տ-12» հտհդն-ի ժամկետային զինծառայող,
կրտ. ս-տ Կորյուն Մուրադյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest