ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑՆԵՐԸ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐՆ ԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ

«Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» մղվող Ավարայրի ճակատամարտում սրբացած նահատակ քաջորդիներ Ղևոնդյանց քահանաները  քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին՝ հավատարիմ մնալով իրենց հավատին ու հայրենիքին անգամ անասելի տանջանքների մեջ։ Այս տոնը բոլոր այն հոգևորականների տոնն է, ովքեր ողջ պատմության ընթացքում հաճախ նաև իրենց կյանքի գնով դարձել ու դառնում իրենց հայրենիքի ու հավատի պաշտպանը: Վերջինի օրինակներն ունենք նաև մեր ոչ վաղ անցյալում Ղևոնդյանց նահատակության գիտակցությամբ ապրումի շարունակականության. Արցախյան պատերազմում անձնուրաց մասնակցություն ունեցած բազմաթիվ հոգևորականներ, այսօր Սփյուռքի թեժ պատերազմական կետերում հային հայ պահող հոգևորականներ, ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորական գնդերեցներ, ովքեր ապրում ու պայքարում են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»: Այսօր հաղթանակի վկայության տոներից մեկն է: Այս տոնը պատմության մեջ ամփոփված և վերջացած իրադարձություն չէ, այն շարունակական է․․․

ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ՝ գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, այս տոնը ներկա ժամանակամիջոցում լավագույնս պատշաճում է ձեզ։ Սրբազան Հայ­ր, շնորհավորում ենք Ձեր­դ սրբազնությանը` Ղևո­նդյանց արիասիրտ քահան­աների տոնի ուրախալի ա­ռիթով: Ինչպես Ղևոնդյ­անք օրինակ ծառայեցին ­ավարայրի հերոսներին, այնպես էլ Դու­ք եք հ­ոգևորական-գնդերեցներիս համար­, Հայ Զինվորի և հրամա­նատարի համար` խոնարհո­ւթյան, արիասրտության,­ քաջարի լինելու և Աս­տծու Խոսքին և հայրենի երկրին ծառայությամբ անմնացորդ­ նվիրումի լավագույն­ օրինակ:
ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունը 20 տարիների ընթացքում Ձեր գլխավորությամբ անցել է տարբեր ժամանակաշրջաններ, հաղթահարել բազմապիսի փորձություններ և դժվարություններ և այսօր հաստատուն կերպով կատարում է մի կարևոր առաքելություն, որ է Քրիստոսի Խոսքի քարոզչությունը Հայոց հաղթական Բանակում, Հայ Զինվորի հոգևոր-հայրենանվեր նկարագրի կերտումը: Այս ամենն իրականանում է Ձեր հայացքի ներքո: Բազմաթիվ ծրագրեր և մտքեր կան, որոնք Դուք ուզում եք իրագործել Հայոց Բանակում և մենք՝ գնդերեցներս, Ձեզ հետ ենք և Ձեր կողքին ամեն ժամանակ:
Շնորհավորում ենք և խնդրում բարեխոսությունը Ղևոնդյանց մեր նահատակ հայրերի, միևնույն ժամանակ հայցում Ս. Ղևոնդյանց սխրանքի առաջնորդող ներկայությունը ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության կազմում սպասավորող բոլոր գնդերեցների կյանքում իբրև նոր Ղևոնդ երեցների, մաղթելով նրանց իբրև առաջնորդ և օրինակ զորեղ, նվիրյալ հավատք առ Տերը և հավատարմությունը, նախանձախնդիր ծառայանվիրումը հանդեպ հայրենին և իրենց հոտը:
Սրբազան Հայր, աղոթքով­ խնդրում ենք Ամենազոր ­Աստծուն, որ քաջառողջ ե­րկար տարիների կյանք պարգևի ­Ձեզ և Ձեր գնդերեցներին և իբրև նվիրյալ Մ­շակներ Հայ Եկեղեցու` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի շենացումն Հայրենիքի:
Աղոթում ենք, որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի հայրենի երկիրը և հայ ժողովրդին` սիրով միաբան` միասնաբար լծվելու Հայրենիքի շինության և հոգևոր կյանքի կերտման նվիրական գործին:

 

Մատչիմք ի համբոյր Ձերդ­ Սրբազնութեան Աջոյն
Որդիական սիրով եւ խոնարհութեամբ`
ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության կայքէջի խմբագրակազմ

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest