Անդրանիկ Օզանյանի անվան զորամասը նշեց մեծն զորավարի ծննդյան տարեդարձը

Փետրվարի 25-ին Նուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում նշվեց մեծ զորավարի՝  Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-րդ տարեդարձը։ Միջոցառմանը հրավիրված էին Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցի տնօրինությունը և  աշակերտները, ինչպես նաև Փոքր Մհեր կրթահամալիրի սաները։
Միջոցառումը կազմակերպվել էր զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա․ Խումարյանի կողմից։ Միջոցառման սկզբում ներկաները նախ դիտեցին Անդրանիկ Օզանյանին նվիրված վավերագրական կարճամետրաժ ֆիլմը։
Ելույթներով հանդես եկան զորամասի հրամանատարը, ԱՀՏԱ գծով տեղակալը և Հունան Ավետիսյանի անվան դպրոցի տնօրենը։
Միջոցառման գեղարվեստական հատվածում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան  Հունան Ավետիսյանի անվան դպրոցի սաները և սույն զորամասի  զինծառայող Վահե Մարգարյանը։
Միջոցառման ավարտից հետո, զորամասի մուտքի մոտ տեղադրված զորավարի կիսանդրու առջև տեղի ունեցավ ծաղկեդրում։ Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելեցին Ուջան գյուղ, որտեղ տեղադրված է մեծն զորավարի՝ Անդրանիկ Օզանյանի առաջին կիսանդրին։ Ծաղկեդրումից հետո, զորամասի գնդերեցի աղոթքով և օրհնության խոսքով սկսվեց միջոցառումը։
Ելույթներով դարձյալ հանդես եկան զորամասի հրամանատարն և  Ուջան գյուղի դպրոցի տնօրենը։ Հայրենասիրական ոգեշունչ ելույթներով հանդես եկան զորամասի նվագախմբի ղեկավար՝ մայոր Դավիթ Արզումանյանը և զինծառայոզ Վահե Մարգարյանը։ Այնուհետև միջոցառումը շարունակեցին գյուղի դպրոցի սաներն իրենց երգ ու պարով։

ՀՀ ԶՈւ 54574 Զորամասի գնդերեց՝
Էրիկ սրկ․ Պատվականյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest