Ս. Վարդանանց տոնին նվիրված միջոցառումներ զորամասերում

Սույն թվականի փետրվարի 23 -ին Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում և 26-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային  կորպուսի զորամասերից մեկում  անցկացվեցին Ս. Վարդանանց տոնին նվիրված միջոցառումներ՝ «Վասն Հավատոյ և Վասն Հայրենեաց» խորագրով: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային  կորպուսի սպաներ, կամավորական միության պատանի երկրապահներ, ուսուցիչներ և դպրոցականներ: Միջոցառման նպատակն էր` ևս մեկ անգամ ցույց տալ Վարդանանց պատերազմի կարևորությունը մեր իրականությունից ներս, և ինչպես որ նշեց  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ավագ գնդերեց Տ. Վանանդ քհն. Անդրեասյանը. «Վարդանանց պատերազմն այսօր էլ է շարունակվում, և ամենքիս պարտքն է նույն ոգով շարունակել պայքարը մեզ նետված մարտահրավերների դեմ»:  Միջոցառումն սկսվեց Վանաձորի քաղաքապետարանի կամեռային եգչախմբի կողմից «Հայր մերի» կատարմամբ, որից հետո բանախոսությամբ  հանդես եկավ Վանաձորի պետական համալսարանի դասախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Միլիքյանը՝  իր խոսքում նշելով, թե ինչպես է Ս. Հովհան Օձնեցի կաթողիկոսն օրացույցում Վարդանաց տոնն առանձնացնում Մակաբայեցիներից և այն նշանակում  Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Հայոց բանակը միշտ պատերազմի է դուրս եկել իր սրտի խորքում ունենալով Աստվածապաշտությունը, որի հավաստումն էր վերջին պատերազմների քանիցս հաղթանակները, որոնք միակամության և հավատքի կազմության հիման վրա են եղել: Հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ անգամներ է հայտնվել անասանելի իրավիճակներում, բայց երբեք չի կորցրել իր հավատքը և միշտ պատվով է դուրս եկել այդ իրավիճակներից: Այս ամենի լավագույն վկայություններն են  Վարդանանց պատմական օրերը, մայիսիյան հերոսամարտերը, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմը:  Այսօր էլ մեր ներկան հղի է վերոնշված վտանգներով, բայց հայ ժողովուրդը հարատև շարունակելու է իր հաղթարշավը, քանի դեռ հավատարիմ է երկու կարևոր արժեքներին՝ հայրենասիրությանն ու Աստծո նկատմամբ հավատքին: Պատմության ընթացքում կորցրել ենք պետականությունը՝ բայց ոչ հավատքը, որը պետականության վերականգնման երաշխիքն է հանդիսացել: Այսօրվա մեր հզոր բանակը թույլ է տալիս ունենալ պաշտպանված հայրենիք, որտեղ իրենց նախնիների ոգով պիտի դաստիարակվեն մի շարք հայորդիներ, որոնք նույնպես պետք է զինվորագրվեն հայոց բանակում: Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազան Հայրը մեջբերեց Սարդարապատ երգից մի հատված. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար», ու հորդորեց, որպեսզի բոլորը խենթանան հայրենիքի պաշտպանության համար ու հարկ եղած դեպքում խենթացած նետվեն դեպի մարտադաշտ: Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր՝
Նվեր սրկ. Աբգարյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This