ԶԻՆՎՈՐԻ ՍՐՏԱԲՈՒԽ ԱՂՈԹՔԸ

Իմ խնդրանքն ու աղաչանքը քեզ՝ 
Տե՛ր իմ, Հայր Հիսուս։

Տե՛ր իմ Հիսուս, խնդրում եմ պահի՛ր տունս։
Թող, որ ես միշտ հնազանդ լինեմ,
կյանքում միշտ մարդ մնամ՝ ինչ իրավիճակում էլ լինեմ։

Տե՛ր իմ, Քեզնից եմ խնդրում իմ ուղիները
Ու ուզում եմ կյանքում Քեզ չկորցնեմ։

Թող, որ օրինակելի որդի լինեմ։
Աղաչում եմ, Տե՛ր, թող կյանքում ուրացող չլինեմ,
Ու Դու իմ կյանքում լինես առաջինը։

Տե՛ր իմ, Քեզ շատ եմ սիրում։
Խնդրում եմ, ողորմի՛ր։
Ես ոչ մի բանի արժանի չեմ,
բայց կյանքում թող, որ մարդ մնամ
Ու ամենակարևորը թող, որ հասնեմ իմ երազանքին։

Ես Քեզ սիրում եմ, ի՛մ Հիսուս։

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest