ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԿԱՆԱԴԱ

2017թ․ մարտի 1-11-ը ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հրավերով Կանադայի ԶՈՒ Հոգևոր առաջնորդի պաշտոնական այցով գտնվում է Կանդայում և համագործակցելով Կանադայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հետ նպատակ ունի խթանելու երկկողմանի գնդերեցների ուսուցումը, քննարկել միջոցներ Կանադայի և Հայաստանի գնդերեցների միջև համագործակցությունը զարգացնելու համար։
2017թ․ մարտի 2-ին Կանադայի հայոց թեմի առաջնորդարանում Կանադայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը հանդիսավոր ընդունելությամբ պատվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Եկեղեցական տարբեր կառույցների ներկայացուցիչները, Մեծ Մոնրեալի հայկական համայնքի առաջնորդները և թեմական բարերարները հրավիրված էին հանդիպելու ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդի հետ։ Վրթանես եպիսկոպոսը խոսեց ՀՀ ԶՈՒ գնդերեցների ծառայության մասին՝ Աբգար եպիսկոպոսին հանձնելով <<Անդրանիկ Օզանյան>> ՀՀ ԶՈՒ պատվավոր շքանշանը, որը վերջերս շնորհել էր ՀՀ Պաշտպանության նախարարը։
Նույն օրը Սրբազան հայրերը՝ ուղեկցությամբ դիվանապետ Լևոն Իսախանյանի այցելեցին Մոնրեալի ՀԲԸՄ դպրոց, ուր հյուրընկալվեցին երկու դասարաններում, որոնցից մեկը կառուցվել էր դպրոցի կողմից՝ ապահովելու համար վերջերս ժամանած սիրիահայ գաղթական երեխաների կարիքները։
Այս առիթով երեխաները կատարեցին հայկական հոգևոր և հայրենասիրական երգեր և ստացան ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդի օրհնությունն ու պատրաստած նվերները։
Այնուհետև նրանք հանդիպում ունեցան դպրոցի ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ՀՀ ԶՈՒ գնդերեցների ծառայությանն առնչվող մի շարք հարցեր։
2017թ․ մարտի 3-ին Սրբազան հայրը հանդիպում ունեցավ Կանադայի Հայ Եկեղեցու Երիտասարդական միության անդամների հետ։
2017թ․ Մարտի 5-ին՝  Սբ. պատարագի ավարտին, Սբ. Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցու «Մակարոս Արթինյան» սրահում Կանադահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հովանավորությամբ ավելի քան 200 տորոնտահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիպում Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:
Սրբազան հայրը տեղեկություններ է հաղորդել Հայոց բանակի ներկայիս մարտահրավերների, ձեռքբերումների և հոգևոր պատրաստության մասին:
2017թ․ մարտի 6-ին Սրբազան հայրերն՝ ուղեկցությամբ թեմական խորհրդի անդամ հոգևորականների՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայոց Եկեղեցու Հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տ․ Զարեհ ավագ քահանա Զարգարյանի, Հոգեշնորհ Տ․ Կոմիտաս աբեղա Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ․ Վազգեն աբեղա Բոյաջյանի և դիվանապետ Լևոն Իսախանյանի այցելեցին Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, ավագ գնդապետ Գայ Չեփդելինեի նստավայր։ Այս առթիվ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ ներածական համապարփակ պաշտոնական ելույթներով հանդես եկան Կանադայի թագավորական գնդերեցների վերաբերյալ։ Նույն օրը պատվիրակությունն այցելեց Կանադայի Պատերազմի թանգարան։ Ավելի ուշ՝ կեսօրին այցելեցին Կանադայում ՀՀ դեսպանատուն։
Այնուհետև Սրբազան հայրը հյուրընկալվեց Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ Շաբաթօրյա Վարժարանում:
Առ ի գնահատանք ու քաջալերանք մեր հայրենիքի սահմանները պաշտպանող հայկական բանակին, 8-րդ դասարանի աշակերտները նամակներ հանձնեցին առաջնորդին, որպեսզի փոխանցվեն զինվորներին իրենց ցուցաբերած անձնուրաց ծառայության համար, իսկ արվեստի դասարանի աշակերտները գծագրություններ նվիրեցին Առաջնորդ հորը:
2017թ․ մարտի 7-ին Վրթանես եպիսկոպոսն՝ ուղեկցությամբ Տ․ Զարեհ ավագ քահանայի և Լևոն Իսախանյանի այցելեցին Կանադայի Խորհրդարան։ Խորհրդարանի Հիշատակի սրահում աղոթք բարձրացվեց առ Աստված զոհված կանադացի զինվորների հոգիների հանգստության համար»։
2017թ․ մարտի 8-ին, հյուրերն այցելեցին Կանադայի ԶՈՒ Գնդերեցների Borden-ի (Ontario) դպրոց և կենտրոն (CFChSC).
ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդի այցերը կշարունակվեն մինչև Մարտի 11-ը։

Նյութի աղբյուր՝ noranor.ca

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest