Հայը առանց հավատքի և հայրենիքի չի կարող պահել իր մարդ տեսակը

Գնդապետ Կարո Հողմրցյանի հրամանատարության տակ գտնվող N-րդ բանակային կորպուսի N զորամասաի զինծառայողները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդի հետ: Հանդիպման նպատակն է եղել բարձրացնել տղաների մեջ մարտական ոգին, սերը հայրենիքի նկատմամբ ու  զրուցել հավատքի մասին: Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նկատել է, որ երբ պատերազմները մղվում են հանուն հայրենիքի և հավատքի՝ երկիրը հաղթանակում է:
Հայը առանց հավատքի և հայրենիքի չի կարող պահել իր մարդ տեսակը:  Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջանը հորդորում է զինվորներին լինել ուժեղ ու հպարտանալ, իրենց հավատքով, հայրնիքով ու զինվորի համազգեստով, որը կրում են:
Տղաների մեջ մարտական ոգին բարձրացնելու և  հայրենիքի նկատմամբ  սերն ու պատասխանատվությունն ամրապնդելու նպատակով զինվորների հետ հանդիպումն ու զրույցը նախաձեռնել է N-րդ բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի աշխատակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Արմեն Սարգսյանը: Հայրենիքի և Ծառայության նկատմամբ բարձր գիտակցումով էլ զինվորները լսում էին սրբազան հոր կողմից իրենց ուղղված պագմանեը:
Գուգարաց թեմի առաջնորդից բացի, զինվորների հետ զրուցելու համար հրավիրվել էր նաև պահեստազորային սպա, ավագ լեյտենանտ Արթուր Մելիքյանը: Նա նկատեց, որ 20 տարվա ընդմիջումից հետո սիրելի զորքի առաջ ելույթ ունենալն իր համար կարծես վերադարձ էր: ավագ լեյտենանտի խոսքով զինվորը պետք է հասկանա իր տեղն ու դերը հայոց բանակում ու հայոց պետականության մեջ: Նա անցյալի ու ներկայի կամուրջ է, որն ապահովում է ժողովրդի խաղաղ ու անվտանգ գոյակցությունը:
Արեն Նալբանդյանն արդեն մեկ տարի 2 ամիս է ինչ ծառայում է զինված ուժերում: Նա իր ծառայակից ընկերների հետ ոչ միայն ներկայացրեց պատմություններ հայոց քաջերի գործած սխրանքների  մասին, այլև հանդես եկավ երաժշտական կատարումներով:

Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This