Հուշաքար՝ նախկին ծառայակցի կողմից

3 բանակային կորպուսի Դրաստամատ Կանայանի  զորամասում, նույն զորամասի նախկին զինծառայող Հովհաննես Պապոյանի կողմից տեղադրվել է հուշատախտակ: Սա շարքային Պապոյանի առաջին նախաձեռնությունը չէր զորամասում: Իր ծառայության տարիներին Հովհաննեսի  և իր մի շարք ծառայակից ընկերների մտահաղացմամբ՝ զորամասում կառուցվել է մատուռ: Այսօր գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս՝ նա չի մոռացել իր զորամասն ու հայրենիքի սահմանները պահող զինվորներին:
Թող որ խաչն այս պահապան լինի Հավերժի ճամփով քայլող քաջ հայորդուն: Այսպես է մակագրված հուշաքարը, որը տեղադրվեց 3-րդ բանակային կրորպուսի Դրաստամատ Կանայանի  զորամասի Սուրբ Սարգսի անվան մատուռի կողքին: Թե մատուռի և թե հուշատատախտակի կառուցման նախաձեռնությունը նույն զորամսին նախկին զինծառայող գյումրեցի  Հովհաննես Պապոյանինն է: Նա այս զորամսում 11 տարի առաջ է ծառայել: Այն ժամանակ էլ կազմակերպեց, մատուռի շինարարական աշխատանքերը, որը ավարտին հասցրեց իր մտերիմների ու ամբողջ զորամասի տղաների շնոհիվ: Թե ինչու սկսեց սրբավայրի կառուցումը, պատասխանը մեկն է ՝ երազ էր տեսել:
Այսօր էլ արդեն, թեև նա բնակվում է Ռուսաստանում, սակայն հայերնիքի նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ  ու այդ հայրենիքի  սահմանները պաշտպանող զինվորին խրախուսելու ցանկությամբ նա կանգնած է բանակի կողքին:
Տեր Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը նախկին շարքային Պապոյանի և նրա ընկերների խնդրանքով՝ վերջիններիս հետ Գյումրիից է եկել Վանաձոր՝ մասնակցելու հուշատախտակի տեղադրաման արարողությանը   և օրհնելու զորամասի սպայական անձնակազմին:
Հուշատախտակի տեղադրումը սակայն միակ անակնկալը չէր: Հովհաննես Պապոյանը զորամասի զինվորների համար նախապատրաստել էր նաև ճաշ-ողորմություն: Տեր Հովհաննեսը  բացատրում է՝ ողորմություն ցուցաբերելով՝ մենք կարող ենք ջերմ ու տևական փոխհարաբերություններ հաստատել մարդկանց հետ ու կատարյալ դարձնել մեր լավ արարքները:  Արդյունքում՝ անհատն իրեն «լավություն» է անում նաև նրանով, որ հավատարիմ ընկերներ է ձեռք բերում:
Զորամասի ճաշարանում կատարվեց նաև տնօրհներգի կարգ: Ներկաները աղոթք բարձրացրի առ Աստված հայոց բանակի, ու այդ բանակի շարքերը համալրող, սահամին կանագնած զինվորի խաղաղ անփորձանք ծառայության համար:

Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest