Զինվորների ուխտը Սոթքի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

N-րդ Բանակային զորամիավորման ենթակայության N զորամասի գնդերեց` Հրաչյա սարկավագ Ղազարյանը հաճախ է կազմակերպում ուխտագնացություն զինծառայողների համար դեպի տարբեր Սրբավայրեր: Այս անգամ ոտքով ուխտագնացություն կազմակերպվեց Սոթքի Սուրբ Աստվածածին Եկեղեցի, որին մասնակցեցին մի շարք զինվորներ:

Ուխտագնացությանը հրավիրված էր N Բանակային զորամիավորման և կայազորի ավագ գնդերեց` Վոլոդյա սարկավագ Նաջարյանն ու Սուրեն սարկավագ: Եկեղեցում կատարվեց հանգստյան ժամերգություն:

Հավարտ ժամերգության Վոլոդյա սարկավագը քարոզ խոսեց` մասնավոր կերպով անդրադառնալով Մեծ Պահքի շրջանին եւ հավատքով ու սրբությամբ կենցաղավարություն ունենալուն. «Սիրելի զինվորներ հավատքն իրենից ենթադրում է վստահություն Աստծո հանդեպ: Ձեր անձերը ամբողջովին հանձնեք Աստծուն` ապավինելով խաչի զորությանը և կտեսնեք, որ ամեն մի դժվարություն եւ փորձություն դառնում է Ձեզ համար հեշտ հաղթահարելի»:
Եկեղեցուց զորամաս ճանապարհը ուղղորդվեց ազգագրական երգերով:

ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց`
Հրաչյա սարկավագ Ղազարյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This