ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոգևոր երգերի ուսուցումը հայ ժողովրդի կյանքում մշտապես  կարևորվել է և իր ուրույն դերակատարումն է ունեցել: Հնուց ի վեր մեր ժողովուրդն իր աղոթքն Աստծուն է  ուղղել  նաև հոգևոր երգերով: Խնկի պես անուշաբույր երաժշտական ելևէջներով է  արտահայտել տիրոջ հանդեպ ունեցած սերն ու երախտագիտությունը: Մանկան հոգու պես պարզ ու ջինջ հայոց շարականներով են մաքրագործվել յուրաքանչյուր հայ մանուկ, մեր հոգևոր արժեքները իրենց սրբազան ծառայությամբ պահպանող ամեն մի զինվոր: Շարականների երգեցողությամբ տիրոջը փառք ու գոհություն հայտնող հայ մանուկը պիտի վաղը դառնա աստվածային այդ երգերին ծնունդ տված հայ ժողովրդի և քրիստոսի էջքով սրբագործված  հայոց հողի հավատարիմ ու խիզախ պաշտպան:
Հոգևոր և ազգային արժեքների գիտակցումը աշակերտների սրտում սերմանելու և զինվորների մեջ առավել ևս ամրագրելու նպատակով` Սոթքի դպրոցում կազմակերպվում է հոգևոր երգերի ուսուցման դասընթաց, որին մասնակցում են շնորհալի աշակերտներ և զինծառայողներ:

ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց`
Հրաչյա սարկավագ Ղազարյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest