Կալկաթայի Հայոց ճեմարանի շրջանավարտները վերադարձել են իրենց զինվորական սրբազան պարտքը կատարելու 

Սույն թվականի մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի չորս շրջանավարտներ, ովքեր վերադարձել են Հայաստան, որպեսզի զորակոչվեն հայկական զինված ուժերում ծառայելու, Հոգեշնորհ Տ. Մովսես աբղ. Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարարություն և հանդիպեցին Հայոց Բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանին։ Սրբազան Հայրն ուրախությամբ ընդունելով տղաներին՝ իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց նրանց, որ պատրաստակամորեն եկել են իրենց զինվորական սրբազան պարտքը կատարելու հայրենիքի համար։ Եվ քանի որ տղաները երկար տարիներ մասնակցել են Սուրբ Պատարագի արարողություններին Հնդկաստանի հայ եկեղեցիներում ու սպասավորել սուրբ խորանին, ուստի Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց նաև, որ վերջիններս իրենց ծառայության ընթացքում համագործակցեն գնդերեցների հետ, ինչպես նաև ընդգրկվեն զորամասերի հոգևոր ակտիվների մեջ։ Սրբազան Հայրը նաև նոր կտակարաններ ու հոգևոր-հայրենասիրական գրքեր նվիրեց տղաներին։

Սույն թվականի մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի չորս շրջա…

Posted by Armenian College and Philanthropic Academy on Tuesday, May 30, 2017

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest