Մատուռի բացում հենակետում

Սույն թվականի հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, տեղի ունեցավ մատուռի օրհնության և բացման արարողություն՝ ձեռամբ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Արարողությանը մասնակցում էին Բանակային կորպուսի հրամանատարը, բարձրաստիճան սպաներ, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներ, Խաչիկ, Գլաձոր, Աղավնաձոր համայնքների ղեկավարները:

Սրբազան Հայրն իր քարոզում կարևորեց մարտական հենակետերում մատուռների առկայությանը: Ըստ նրա՝ <<մատուռը դարձել է զինվորի հոգեհարազատ ու սիրելի վայրը: Հենց այստեղ է, որ նա վերագտնում է իր հոգու խաղաղությունն ու անդորրը, հաշտվում իր ծառայակիցների հետ, թոթափում ծառայական հոգնությունը, մխիթարվում, լցվում նոր եռանդով ու զորությամբ>>:

Ներկաներին շնորհավորեց նաև բանակային կորպուսի հրամանատար՝ գնդապետ Վ. Քոչարյանը, ով իր ելույթում հաստատեց այն սրբազան ճշմարտությունը, որ Զինվորը մատուռից դուրս է գալիս հոգեպես ու բարոյապես առավել կայուն և ուժեղ` ապավինած Աստծո զորությանը ու հենց այսպիսին է անպարտելի զինվորը` զենքը ձեռքին, քաջությունը սրտում, աղոթքը շուրթերին:

Արարողության ժամանակ իրենց հոգևոր և հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարմամբ, հանդես եկան Խաչիկ գյուղի <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցու մանկական երգչախմբի սաները՝ գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի ղեկավարությամբ:

Մատուռի կառուցման նախաձեռնությունը տվյալ հենակետի զինծառայողների և իրենց վաշտի հրամանատ՝ ավագ լեյտենանտ Միքայել Բադալյանինն է եղել, ովքեր էլ զօր ու գիշեր աշխատելով ստացել էին մատուռի այն տեսքը, որը հիացրեց բոլոր ներկաներին ու հյուրերին: Նորակառույց այս սրբավայրը կարծես լրացրեց սահմանապահ համայնքի հնամենի սրբավայրերի շարքը:

Մատուռի կառուցման, ինչպես նաև, զորամասում  հոգևոր արժեքների տարածման ու ամրապնդման կապակցությամբ, գումարտակի հրամանատար՝ փոխգնդապետ Արման Քարտաշյանը և վաշտի հրամանատար՝ ավագ լեյտենանտ Միքայել Բադալյանը Սրբազան Հոր կողմից արժանացան Օրնության գրերի, իսկ հենակետի անձնակազմը, զորամասի հրամանատարության կողմից արժանացավ պատվոգրերի:

Մարտական հենակետում կառուցված մատուռը անվանակոչվեց <<Սուրբ Խաչ>>՝ այն հաստատուն հավատքով, որ Քրիստոսի Սուրբ Խաչը զորավիգ է հայոց սահմաններին:

Հավարտ արարողության, զորամասի հրամանատարության կողմից հյուրերին մատուցվեց մատաղ:

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest