Վերափոխման տոնը զորամասում

Սույն թվականի օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը Հայոց եկեղեցում հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնը մասնավորապես պատմում է Քրիստոսի համբարձումից հետո Տիրամոր մնացյալ կյանքի և այս այշխարհից մարմնով դեպի երկինք փոխման (այստեղից էլ բառի բացատրությունը՝ Վերափոխում) մասին:
Ի նշան այս տոնի՝ 3-րդ Բանակային Կորպուսի ավագ գնդերեց արժանապատիվ Տ. Վանանդ քահանա Անդրեասյանը կատարեց «Խաղողօրհնեք»-ի արարողության կարգ, և օրհնված խաղողի ողկյուզները հյուրասիրվեց զորամասի զինծառայողներին: Ծիսակատարությանը մասնակցում էին նաև 3-րդ ԲԿ-ի գնդերեցներ Լևոն սարկավագ Չիլինգարյանը և Նվեր սարկավագ Աբգարյանը:

 

ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց՝
Լևոն սարկավագ Հակոբյան

 

 

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest