Հայ զինվորը մշտապես է մեր եկեղեցու ուշադրության կենտորում. Զինվորների ու կամավորների շնորհիվ Հաղարծնի բակը լցվեց ազգային, ռազմահայրենասիրական երգ ու պարով…

Հաղարծնի վանական համալիրում շարունակվում են «Հաղարծնի հոգևոր ու մշակութային շաբաթը»: Բաց երկնքի տակ իրականացվող յոթօրյա դասն իր շուրջն է հավաքել բազմաթիվ այցելուների ինչպես  Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Միջնադարայան Հայաստանի հոգևոր-մշակությաին գողտրիկ այս կենտրոնը, որ գտնվում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորափոր գավառում, այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 15կմ դեպի հյուսիս արդեն մի քանի օր է, շնչում է հոգևոր-մշակութային յուօրինակ այլ շնչով: Երկրորդ տարին Հաղարծին վանական համալիրում համահայկական տոն է: Հոգևոր մշակութային շաբաթին մասնակցող «ՏաՀույսի» թեմի հարյուրավոր երիտասարդ կամավորները, ողջ շաբաթվա ընթացքում  օգնում են այցելուներին, ծանոթացնում վանքի պատմությանը, շրջում գործող տաղավարներով: Այսօր Հաղարծնի բակը փոքրիկ զորամասի էր վերածվել: Թեմակալ առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և 3-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի համագործակցության շնորհիվ, այս անգամ միջոցառմանը միացել են վերոնշյալ կորպուսի բոլոր զորամասերը: Առավոտյան ժամերգությունից հետո իրականացվելիք միջոցառմների  մեկնարկը տրվեց Դրաստամատ Կանայանի անվան զորամասի փողային նվագախմբի ռազմահայրենասիրական երգերով: Մասնակցում են զինվորներ, սպայական կազմը, գնդերեցներն ու 3-րդ բանակային կորպուստի ավագ գնդերեց Տ. Վահան քահանա Անդրեասյանը:

— Թեմակալ առաջնորդն օրհնանքի խոսքն ուղղեց բոլորին և իր ուրախությունը հայտնեց, որ սահմանապահ զինվորն այսօր անմասն չէ հոգևոր-մշակութային այս միջոցառումից: ՙՀայ զինվորը, հատկապես սահմանապահը, մշտապես է մեր եկեղեցու ու մեր ուշադրության կենտորում: Մեր զինվորները իրենց կյանքից առավել ուրիշների կյանքի համար են պայքարում: Այս տարիքում արդեն  կարողանում են արժանի հակահարված տալ հակառակորդին` պաշտպանելով հայրենի հողը, մեր ընտանիքներն ու սրբությունները: Իսկ այն ոգին, որ այսօր կա հայ զինվորի սրտում, մտքում և բազկում, որևէ ուժի առջև չի ծնկի՚,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը: 

— Զինվորների ոգևորությունը մեծ էր: Ուրախ են, որ ծառայությանը զուգահեռ կարողանում են մասնակից լինել նմանատիպ միջոցառումների ու չկտրվել  աշխարհիկ կյանքում ընթացող հոգևոր ու մշակությաին այսպիսի միջոցառումներից:

Հեղինակ- Փոխգնդապետ Անդրանիկ Գևորգյանը նույնպես կարևորում է բանակում հոգևոր սպասավորների դերը: Նրանք զօր ու գիշեր հայ զինվորի կողքին են, մշտապես լսում են նրանց մտահոգությունները, խորհուրդներ տալիս, քաջալերում ու բարձրացնում զինվորների մարտական ոգին:

Զինվորների ու կամավորների շնորհիվ Հաղարծնի բակը լցվեց ազգային, ռազմահայրենասիրական երգ ու պարով: Նախաձեռնության հեղինակները վստահ են զինվորները տարիներ անց բանակային կյանքի հուշերի թվում սիրով ու հիացումով կվերհիշեն այս հիշարժան պահերն ու վայրկյանները:

Լուսանկարը՝ Լիլիթ Յոլչյանի

 

 

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest