ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ՝ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

2017թ. ամառային զորակոչը մեկնարկեց հուլիսի 1-ին: ՀՀ ՊՆ Կենտրոնական Հավավքակայանն ընդունեց Հայաստանի տարբեր շրջանների զինկոմիսարիատների կողմից ուղարկված զինակոչիկներին: Սա արդեն ութերորդ զորակոչն է, որ անցկացվում է նաև ՀՀ Պն Հոգևոր առաջնորդության գնդերեցի ներկայությամբ, մասնակցությամբ ու օրհնությամբ: Սա շատ լուրջ դրական ազդեցություն է  թողնում զինակոչիկների վրա: Հոգևոր խոսքը, քահանայի վերաբերմունքը, աղոթքը միասնական ներքին հոգևոր ազդակ է նրանց համար լցվելու համբերությամբ, նաև պատրաստակամությամբ՝ հաղթահարելու հայրենիքի ծառայության ընթացքին ամեն մի խնդիր և դժվարություն: Ծառայության առաջին օրը իրենց աչքի առաջ տեսնում են հոգևոր հայր, որ իրենց հետ խոսում է, խորհուրդ տալիս և խրատում: Սկզբի այս ներշնչանքը, ոգևորությունը ապագա զինվորի համար դառնում է անտեսանելի խթանիչ ուժ, որ հետագայում բարձրացնում է բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը: Այսօր նույնպես բոլոր նորակոչիկների հետ ունենեցանք  մասնավոր զրույց և հանդիպում, մեր օրհնությամբ շնորհավորեցինք զինակոչիկներին հայրենիքի պաշտպանության նվիրյալ ու աստվածահաճո ծառայության անցնելու առթիվ և բարեմաղթանքներով, Խաչի օրհնությամբ ու §Պահպանիչ¦ աղոթքով ճանապարհեցինք դեպի ծառայության վայրեր: Եվ այսպես ամեն օր մեր այցելությամբ և մեր

հանդիպումներով ոգևորում ենք ամեն մի նորակոչիկի, փորձում ենք ամենքի մեջ սերմանել հավատքը հայրենիքի և Աստծո հանդեպ, որովհետև ճշմարիտ ծառայությունը սրբություն տանող ճանապարհն է: Առ Աստված աղոթքով խնդրեցինք Բարձրյալից պահպանություն և զորակցություն, սեր, համբերություն, որպեսզի դժվարության, թե նեղության մեջ երբեք չլինի հուսահատություն: Թող Աստծո Սուրբ Աջի հովանին միշտ անխախտ ու անսասան պահի մեր հայոց աշխարհը, մեր Սուրբ Եկեղեցին, բանակը հայոց, հավատավոր զինվորներին, մեր ժողովրդին  երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից: Ամեն:

ՀՀ ՊՆ N ԶՈՐԱՄԱՍԻ ԳՆԴԵՐԵՑ

Տ. ՍԱՄՈՒԵԼ ՔՀՆ. ՍԱՐԳՍՅԱՆ

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest