Փոխառաջնորդ

Hayr MovsesՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ Մովսես աբեղա Սարգսյանը (ավազանի անունով Արտակ) ծնվել է 1984թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում: Մինչև չորորդ դասարան կրթությունը ստացել է Հրազդան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Մեղրաձորի միջնակարգ դպրոցում` 2001թ. ավարտելով այն:
2002թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան:
2006թ. դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:
2008թ. հունիսին պաշտպանել է ավարտաճառ < <Մեսրոպ սարկավագ Թաղիադյանի կյանքը, մատենագրությունը և բարոյագիտությունը>> թեմայով: Նույն ամսին Ճեմարանն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնտեսական բաժնում իբրև գործավար քարտուղար: 2009թ. մայիսի 15-ին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է բանակի հոգևոր ծառայության, որպես զորամասի հոգևոր սպասավոր Արցախի Պաշտպանության Բանակում:
2010թ. Հոկտեմբերի 31-ին ձեռամբ Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Ձեռնադրությունից հետո շարունակել է ծառայությունը հայոց բանակում:
2012թ. հունվարին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի տնօրինությամբ նշանակվել է զորամիավորման հոգևոր պատասխանատու Արցախի Պաշտպանության Բանակում:
2012թ. սեպտեմբերին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության փոխառաջնորդ:
2014թ. սովորել է ԱՄՆ-ի Պաշտպանության Լեզվի Ինստիտուտում Սան Անտոնիո քաղաքում, ապա ԱՄՆ-ի Բանակային Կապելանի ինստիտուտում Ֆորտ Ջեքսոնում:

Թողնել պատասխան

X

Pin It on Pinterest

X
Share This