Պատասխանատուներ

Տեր Ենովք քհն. Եսայան

Տեր Ենովք քհն. Եսայան

Ծնվել է 1984թ. Կոտայքի մարզի Գառնի գյուղում:
2002-2008թթ. Սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2008-2009թթ. Աշխատել է Մայր Աթոռի թանգարանային բաժնում:
2009-2011 թթ.  ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում Սիսական գնդում:
2011-2015թթ. Ծառայությել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացյոն ինստիտուտում:
2011-ին օծվել է ամուսնացյալ քահանա:
2015թ-ից ստանձնել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի և 5-րդ Բանակային զորամիավորման հոգևոր պատասխանատուի պաշտոնը:
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի նաև Գարեգին Նժդեհ և Դրաստամարտ Կանայանի անվան գերատեսչական մեդալների:
Ամուսնացած է ունի մեկ որդի:

 

 

 

 

Տեր Վանանդ քահանա Անդրեասյան...Տեր Վանանդ քահանա Անդրեասյան

Տեր Վանանդ քահանա (ավազանի անունը՝ Արթուր) Անդրեասյանը ծնվել է 1984 թ. հուսիսի 9-ին Արարատի մարզի Ավշար գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է Աշվարի միջնակարգ դպրոցում՝ 1991-2001 թթ.:
2001 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղից 2006 թ.-ին տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2006-2008 թթ. զինվորական ծառայության է անցել ՊԲ-ում՝ N պաշտպանականում: 2009թ-ից շարունակել է ուսանել Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2010թ. ձեռամբ Սահակ եպս. Մաշալյանի ձեռնադրվել է սարկավագ:
2011 թ.-ին ավարտել է հոգևոր ճեմարանը և ծառայության անցել Մայրավանքի տեսչությունում:
2012 թ. հունվարին հոգևոր ծառայության է անցել ՊԲ-ում (N պաշտպանականում):Տեր Վանանդ քահանա Անդրեասյան....
2012 թ. օգոստոսից հոգևոր ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հատուկ Նշանակության բրիգադում:
2013 թ.  ապրիլին, ձեռամբ  Գևորգ եպս. Սարոյանի, օծվել է ամուսնացյալ հոգևորական:
2015 թ. օգոստոսին տեղափոխվել և մինչ  այսօր հոգևոր ծառայությունը շարունակում է ՀՀ ՊՆ է N ԲԿ որպես ավագ գնդերեց:

 

 

TER HAKOB QAHANA GRIGORYANՀակոբ քահանա Գրիգորյան

Տ. Հակոբ քահանա Գրիգորյանը (ավազանի անունը` Հովհաննես) ծնվել է 1980թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի (Արտաշատի շրջան) Գետազատ գյուղում:
1986-1997թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1998-2003թթ. ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
2003-2004թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի Զ լսարանում:
2003թ. դեկտեմբերի 25-ին` Ս. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռնադրվել է սարկավագ:
2004թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ աշխատանքի է անցել Մայր Աթոռի Ս. Էջմիածնի ՔԴՔԿ-ում` որպես գործավար-քարտուղար:
2004թ. հոկտեմբերից մինչև 2005թ. սեպտեմբեր ամիսը իբրև վերակացու իր ծառայությունն է բերել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
2005թ. սեպտեմբեր — 2006թ. օգոստոս. Հայրապետական տնօրինությամբ ծառայել է Արագածոտնի թեմում` իբրև առաջնորդական տեղապահի եկեղեցական-կրոնական հարցերով օգնական և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ, ապա Կարբու TER HAKOB QAHANA GRIGORYAN.Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր սարկավագ:
2006թ. սեպտեմբերի 28-ին պաշտպանել է ավարտաճառ «Պապ Արշակունի թագավոր» թեմայով:
2006 թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավոր է, այսօր նաև Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատուն՝ Ավագ Գնդերեց:
2006թ. հոկտեմբերի 1-ին, Վարագա Ս. Խաչի տոնին ձեռամբ երջանկահիշատակ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է` վերակոչվելով Հակոբ քահանա:
2006թ. նոյեմբեր — 2007թ. ապրիլ. համատեղությամբ հովվական ծառայություն է իրականացրել Արագածոտնի թեմի Մաստարա համայնքում:
2007թ. ապրիլից մինչև 2014թ. ապրիլը համատեղությամբ հովվել է Շիրակի թեմի Մարմաշեն և հարակից 10 գյուղերը, 2012թ. հուլիսից մինչև 2014թ. նոյեմբերը` նաև Ախուրյան և հարակից 10 գյուղերը, իսկ 2014թ. նոյեմբերից հովվական ծառայության է նշանակվել Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր և հարակից 7 համայնքներում:
2009թ. փետրվարի 17-ի Հայրապետական սրբատառ կոնդակով արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի:
2014-2015թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Գյումրու մասնաճյուղում հետևել է անգլերենի իմացության բարելավման վեցամսյա դասընթացի:
2011թ. հոկտեմբերի 17-ից 21-ը Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության Բյելինա քաղաքում մասնակցել է Ուղղափառ Եկեղեցիների Զինված Ուժերի հոգևոր սպասավորների 2-րդ համաժողովին, իսկ նույն թվականի հոկտեմբերի 24-ից 28-ը ԳԴՀ Պաշտպանության նախարարության հրավերով այցելել Գերմանիա` ծանոթանալու երկրի ԶՈւ հոգևոր սպասավորության կառույցին:
TER HAKOB QAHANA GRIGORYAN..2014թ. փետրվարի 3-ից 7-ը Ֆրանսիայի հանրապետության մայրաքաղաք Փարիզում մասնակցել է Հյուսիսատլանտյան Ռազմական Դաշինքի (NATO) անդամ և համագործակցող երկրների Զինված Ուժերի հոգևոր առաջնորդների միջազգային 25-րդ, 2015թ. փետրվարի 2-ից 6-ը Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում գումարված 26-րդ և 2016թ. փետրվարի 1-ից 5-ը Սլովենիայի հանրապետության մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված 27-րդ համաժողովներին:
2015թ. նոյեմբերի 10-ից 14-ը մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում բրիտանական Military Ministries International-ի կազմակերպած Զինված Ուժերի ուղղափառ հոգևոր առաջնորդների` «Զինված Ուժերի հոգևոր սպասավորության անցյալը, ներկան ու ապագան» խորագրված միջազգային համաժողովին:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիվ 1162 հրամանով 2011թ. հոկտեմբերի 5-ին պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով, թիվ 1537 հրամանով 2011թ. դեկտեմբերի 24-ին` «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, թիվ 58 հրամանով 2013թ. հունվարի 23-ին` «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, հեղինակ է մի շարք տոնախոսական և ջատագովական հոդվածների («Շողակն Արարատյան», «Քրիստոնյա Հայաստան», «Արտաշատ», «Եթեր», «Զինվոր» պարբերաթերթեր):
Ունի երկու որդի և մեկ դուստր:

 

 

 

Տ. Գալուստ քահանա Սահակյան ..Տ. Գալուստ քահանա Սահակյան

Տեր Գալուստ (ավազանի անունը՝ Հրաչյա) քահանա Սահակյանը ծնվել է 1983 թ. ապրիլի 15­ին Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղում:

1990­-2000 թթ. սովորել է Ռինդի միջն. դպրոցը:
2000­2006 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2006թ. փետրվարի 23­ին ձեռամբ Տ. Ներսես արք. Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ:
2006 թ. հուլիսին ծառայության է անցել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գանձատանը:
2007թ. օգոստոսին աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Կադրերի բաժնում որպես գործավար­ քարտուղար:
2008թ. հունվարի 19-­ին ամուսնացել է Լաուրա Կյուրեղյանի հետ:
2008թ. հունիսին նշանակվել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության N ԲԿ  հոգևոր պատասխանատու և մինչ օրս շարունակում է ծառայությունը :
2009թ. հուլիսի 19-­ին ձեռամբ Տ. Խաժակ արք. Պարսամյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2009թ. Սեպտեմբերին համատեղությամբ նշանակվել է Վայոց Ձորի թեմի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ:
Ունի մեկ աղջիկ և մեկ տղա:

 

 

 

Simon IgityanՍիմոն սարկավագ Իգիթյան

Ծնվել  է  24.09.1990թ.  ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում:
1997-2007թթ.  սովորել և  ավարտել  է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը:
2007թ.  ընդունվել  է  Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, սարկավագական ձեռնադրություն է ստացել 2011թ-ին:
ԳՀՃ-ն ավարտել  է 2013թ-ին:
ԳՀՃ-ն ավարտելուց հետո  2013թ-ին նշանակվել է  ՀՀ  ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության ԼՂՀ Քաշաթաղի շրջանի, Որոտան քաղաքի N Զ/Մ-ի   գնդերեց:
14.01.2016թ-ին նշանակվել  է  ՀՀ ՊՆ N  ԲԿ-ի  ավագ գնդերեցի պաշտոնի ժամանակավոր կատարող:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

X

Pin It on Pinterest

X
Share This